«Երեսնամյա պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 201.
[[Պատկեր:Tortensson1642 marcossouza.jpg‎|thumb|180px|Տորտենսոն 1642]]
 
Չնայած Ֆրանսիան կաթոլիկ տերություն էր, այն նաև Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայրությանկայսրության մրցակիցն էր։ [[Կարդինալ Ռիշելյե]]ն, ով [[Լյուդովիկոս XIII]]-ի գլխավոր նախարարն էր, զգում էր, որ Հաբսբուրգներերը գնալով ուժեղանում էին, քանի որ նրանք տիրացան Ֆրանսիայի արևելյան սահմանին հարող տարածքներին, ինչպես նաև Նիդերլանդների մի մասին։ Ռիշելյեն մասամբ պատերազմի մեջ էր սկսած 1631 թվականի հունվարից, երբ Գուստավ Ադոլֆի հետ կնքվեց [[Բարդվալդեի պայմանագիր]]ը, համաձայն, որի Ֆրանսիան շվեդներին էր վճարում տարեկան 1,000,000 լիվր, որպեսզի նրանք պայքարեին Հաբսբուրգների դեմ Գերմանիայում։ Պայամանագրով նաև ասվում էր, որ Շվեդիան չի կարող հաշտություն կնքել Սրբազան Հռոմեական կայրությանկայսրության հետ առանց Ֆրանսիայի թույլտվության։
 
Շվեդների Նորդլինգենում կրած պարտությունից և Պրագայի հաշտությունից հետո, պարզ դարձավ, որ նրանք միայնակ չեն կարող շարունակել պատերազմը, և Ռիշելյեն որոշեց ուղղակի պատերազմի մեջ մտնել Հաբսբուրգների դեմ։ Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Իսպանիային 1635 թվականի մայիսին և Սրբազան Հռոմեական կայսրությանը 1636 թվականի օգոստոսին։ Ֆրանսիան դաշնության մեջ մտավ Շվեդիայի հետ Վիսմարի և Համբուրգի պայմանագրերի համաձայն։