«Ձնահյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
== Առաջացման պատճառներ ==
Լեռան լանջին՝լանջին տեղումների տեսքով թափված ձյունը մնում է շփման ուժի հաշվին (նրա մեծությունը կախված է մի շարք գործոններից՝ ձյան խոնավություն, լանջի թեքություն և այլն): Ձնահյուսը սկսում է իջնել, երբ ձյան զանգվածի ճնշման ուժը գերազանցում է [[Շփման ուժ|շփման ուժին]]<ref name="mir_o">{{cite web| author=Андрей Садаков.| datepublished=| url=http://www.roing.ru/pdf/avalanche.pdf| title=Мировой опыт противолавинной защиты| publisher=// Горнолыжная индустрия России, № 4, 2009 г.| accessdate=2012-3-7|archiveurl=http://www.webcitation.org/68dADeIJT|archivedate=2012-06-23}}</ref>:
 
Ձնահյուսերի առաջացման համար առավել նպաստավոր են 25-45° զառիթափությունթեքություն ունեցող լանջերը, սակայն հայտնի են դեպքեր, երբ ձնահյուս է ձևավորվել նույնիսկ 15-18° զառիթափություն ունեցող լանջերում: Ընդունված է համարել, որ 15° զառիթափության լանջին 15 սանտիմետր ձյան շերտն արդեն ձնահյուսի վտանգ է պարունակում, բայց մի շարք պայմանների առկայության դեպքում, օրինակ` երբ տաքացումներ են տեղի ունենում, գարնանային ուժեղ ճառագայթման արդյունքում, ձյունը հալվում է, և ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով առաջանում է իդեալական սառցե լանջ: Այս դեպքում նոր ձյան առատ տեղումները ձնահյուսի առաջացման հավանականությունը մեծացնում են:
 
50°-ից ավելի թեքություն ունեցող լանջերում ձյան մեծ զանգված չի կուտակվում, քանի որ անընդհատ քիչ-քիչ գլորվում է ցած, սակայն ձնահյուսերի տեսանկյունից անվտանգ են համարվում մինչև 15° և 60°-ից ավելի թեքություն ունեցող լանջերը<ref>Лавиноопасные районы Советского союза.- М.: Изд-во МГУ, 1970</ref>: Չնայած սրան եղել են դեպքեր, երբ ձնահյուս է առաջացել 10-15° թեքություն ունեցող, թույլ զառիթափ լանջերին<ref name="Гражд.защ.01-12">«Гражданская защита», Январь, 2009 год. В. Якшин «Виды лавин», էջ 15-17.</ref>:
 
Ձյան զանգվածի սողանքի պատճառներից են նաև կլիմայական պայմանները՝ եղանակի կտրուկ փոփոխությունը (այդ թվում մթնոլորտային ճնշման տատանումները և օդի խոնավության փոփոխությունը), ձյան առատ տեղումները, [[Անձրև|անձրևները]], ինչպես նաև ձյան [[զանգված]]ի վրա մեխանիկական ներգործությունը (երկրաշարժեր): Երբեմն ներգործող շփման և ճնշման ուժերի հարաբերական հավասարության դեպքում, ձյան մեծ զանգվածի տեղաշարժի պատճառ կարող է դառնալ նույնիսկ շատ փոքր միջամտությունը (զենքի կրակոց, կամ մի մարդու զանգվածը՝ դահուկորդ, սնոուբորդիստ)<ref name="mir_o"/>:
 
Ձյան ծավալը ձնահյուսերում կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի: Սակայն կյանքի համար վտանգ է ներկայացնում նույնիսկ 5 մ³ ծավալ ունեցող ձնահյուսը<ref>''Отуотер М.'' Охотники за лавинами.- М.: Мир, 1972</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձնահյուս» էջից