«Մադլենյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Մադլենյան մշակույթ''' ({{lang-fr|Magdalénien}}), ուշ հին քարի դարի մշակույթ (մ.թ.ա. 15000-8000)։ Հաջորդել է [[Սոլյուտրեյան մշակույթ]]ին և նախորդել [[Ազիլյան մշակույթ]]ին։ Բնորոշել է ֆրանսիական հնագետ Գ. Մորտիլյեն ([[1860]]-ականներ) և կոչել [[Ֆրանսիա]]յում գտնվող Լա Մադլեն քարայրի անունով։ Մադլենյան մշակույթը տարածված է Ֆրանսիայի, [[Իսպանիա]]յի, [[Շվեյցարիա]]յի, [[Բելգիա]]յի, [[ԳՖՀ]], [[ԳԴՀ]] տարածքներում և ունի մի շարք տեղական տարատեսակներ։ Մադլենյան մշակույթի ժամանակ տիրապետող են դարձել կայծքարե բազմազան հատիչները, ծակիչները, քերիչները։ Բարձր զարգացման է հասել ոսկրի մշակումը։ Բնորոշ են ոսկորների և եղջյուրների վրա փորագիր պատկերները» եղջյուրներից, մամոնտի ոսկորներից ու ժանիքներից քանդակները, միագույն և բազմագույն պատկերները քարայրերի պատերին ու առաստաղներին։ Մադլենյան որսորդները բնակվել են առավելապես քարայրերում, ինչպես և ոսկրից ու [[Մորթի|մորթուց]] շինված կացարաններում, հաճախ տեղափոխվել են՝ հետապնդելով հյուսիսային եղջերուների հոտերին։ Մադլենյան մշակույթ, հավանաբար, համընկնում է մայրիշխանական տոհմի ժամանակաշրջանին։ Հայաստանում ուշ քարի դարի կայաններից (Արտին լեռան, Հրազդանի և այլն) գտնվել են մադլենյան ժամանակաշրջանի [[օբսիդիան]]ն, նուրբ մշակված դանակաձև շեղբեր, ծակիչներ, սրածայրեր, դուրեր, կտրիչներ և այլն։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=127}}