«Էջմիածնի Մայր Տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
 
=== Ռուսական շրջան ===
Տարածաշրջանում [[Ռուսական կայսրություն|ռուսական]] ազդեցությունը 19-րդ դարի սկզբից սկսել է աստիճանաբար աճել։ [[Երևանի խանություն]]ը, որտեղ գտնվում էր Էջմիածինը, դարձավ [[Ռուսական կայսրություն|Ռուսական]] և [[Ղաջարիների դինաստիա|Պարսկական]] կայսրությունների մրցակցության արենա։ [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի]] ընթացքում Էջմիածինը գրավվել է ռուսական զորքերի կողմից՝ գեներալ [[Պավել Ցիցիանով]]ի ղեկավարությամբ, առաջին անգամ 1804, ապա նորից՝ 1806 թվակնաին։ Չնայած Ռուսաստանը 1813 թվականին [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] այն վերադարձրեց Պարսկաստանին{{sfn|Harutiunian|1978|p=67}}։ 1827 թվականի ապրիլի 13-ին, ռուս-պարսկական 1826-1828 թվականների պատերազմի ընթացքում, [[Իվան Պասկևիչ]]ի գլխավորոթյամբգլխավորությամբ ռուսական զորքը գրավեց Էջմիածինը առանց կռվի, և պաշտոնապես կցեց Ռուսաստանին՝ [[Արևելյան Հայաստան]]ի հետ միասին 1828 թվականի [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրով]]<ref>{{cite journal|last=Nercissian|first=M. G.|title=Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին [Eastern Armenia Joining Russia]|journal=[[Patma-Banasirakan Handes]]|date=1972|issue=1|page=12|url=http://hpj.asj-oa.am/1774/|publisher=[[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա]]|location=Երևան}}</ref>։
 
Ռուսական տրապետության տարիներին տաճարը բարգավաճել է՝ չնայած Էջմիածնի վերաբերյալ կայսերական Ռուսաստանի կառավարության կասկածներին, թե այն կդառնա «Հայկական ազգայնական շարժման հնարավոր կենտրոնը»<ref name="Hewsen"/>։ 1836 թվականին Էջմիածինը պաշտոնապես դարձավ Ռուսական կայսրությունում ապրող հայերի հոգևոր կենտրոնը{{sfn|Adalian|2010|p=130}}։