«Տապանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Marie plita.jpg|մինի|Տապանագիր]]
'''Տապանագիր'''. գրություն՝ շիրմաքարի վրա, մեծ մասամբ՝ [[չափածո]], սովորաբար ուղղված հանգուցյալին կամ վերջինիս անունից՝ անցորդին («Կանգ առ, անցորդ․․․» և այլն)։ Գոյություն է ունեցել և որպես իրական մակագրություն, և որպես ոչ իրական (բանաստեղծական ժողովածուներում)։ Եվրոպական գրակականության մեջ երեվաներևան է եկել որպես անտիկ [[մակագիր|մակագրի]] (էպիգրամի) տարատեսակ (Սիմոնիդես Քիոսցի, մ․թ․ա․ 5-րդ դար և ուրիշներ)։ Հայ միջնադարյան տապանագրերը, որոնք կազմում են վիմական [[արձանագրություն]]ների մի հարուստ բաժինը, հորինվել են մեծ մասամբ [[արձակ]], և մասնակի գեղարվեստական արժեք ունեն։ Առկա են նաև չափածո նմուշներ՝ Սարգիս պատանյակի տապանագրերի [[Անի]]ի Առաքելոց [[եկեղեցի|եկեղեցու]] զավթում ([[1318]]), Նազարի և նրա որդի Սաֆրազի տապանագրերը [[Նոր Ջուղա]]յի (Սպահան) հայկական գերեզմանոցում ([[1636]], [[1656]]) և այլն։ Տապանագրերի ձեն իր որոշակի արտահայտությունն է ստացել նաև նոր ժամանակների և արդի գրականության մեջ ([[Եղիշե Չարենց]])։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=575}}