Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 2674 բայտ, 2 տարի առաջ
 
==== Անուն, τὸ ὄνομα ====
Բոլոր անուններն ըստ հոլովման տիպի բաժանվում են 2 խմբի, առաջին խմբում են բոլոր անունները՝ բացառությամբ անձնական դերանունների, որոնք կազմում են երկրորդ խումբը։ Հին հունարենում անուններն ունեն երեք կարգ՝ սեռ, թիվ և հոլով։
 
Սեռի կարգը գոյականների դեպքում դասակարգելի է (ոչ փոփոխական), մյուսների դեպքում՝ համաձայնվում է (ինչպես ածականների դեպքում) և կարող է ընդհանրապես բացակայել (ինչպես անձնական դերանունների դեպքում)։ Հին հունարենն ունի երեք սեռ։
 
Անունները կարող են ունենալ երեք թիվ՝ եզակի, երկակի և հոգնակի։ Երկակի թիվը կիրառվում էր երկու առարկա ցույց տալու համար և ուներ հատվածավոր հոլովում՝ կազմված երկու հոլովներից՝ ուղղական-կոչական-հայցական («ուժեղ») և սեռական-տրական («թույլ») հոլովներից։
 
Հոլովի կարգն իրենից ներկայացնում է նախահնդեվրոպական 8 հոլովների կրճատված 5 հոլովային տարբերակը՝ ուղղական, սեռական, տրական, հայցական և կոչական։ Հոլովները խմբավորվել են ըստ երկու հատկանիշների. մի կողմից ուժեղ (ուղիղխնդրային՝ ուղղական և հայցական) և թույլ (ոչ ուղիղխնդրային՝ սեռական և տրական) հոլովների հակադրությամբ, մյուս կողմից՝ ուղիղ (ուղղական և կոչական) և թեքված (սեռական, տրական և հայցական) հոլովների հակադրությամբ։
 
Անունների հիմնական խումբը բաժանվում է երեք հոլովումների ըստ հիմքի տիպի.
* երկար (ᾱ) և կարճ (ᾰ) հոլովում կամ I հոլովում, ոչ թեմատիկ, բայց հետո կրել է թեմատիկի ազդեցությունը,
* թեմատիկ (թեմատիկ ձայնավորով) հոլովում ο/ε (o/e) հիմքերով կամ II հոլովում,
* աթեմատիկ հոլովում, որի դեպքում վերջավորությունը հիմքին է միանում առանց կապող ձայնավորի կամ III հոլովում։
 
== Լեզվական օրինակ ==
22 238

edits