«Ուսամա բեն Լադեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== Կենսագրություն ==
Ուսամա Բեն Լադենը ծնվել է 1957 թ. մարտի 10–ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Միլիարդատեր Մուհամմեդ բեն Լադենի 17–րդ զավակն էր։ 1968 թ․–ին ընդունվում է Al Thagher Model School դպրոց, իսկ 1976–ին՝ Ջիդդայի Աբդ ալ Ազիզ թագավորի անվան համալասարանհամալսարան, որտեղ ուսումնասիրում է տնտեսագիտություն և պետական կառավարում։ Համալսարանում սովորելու ժամանակ Բեն Լադենը ծանոթանում է շեյխ Աբդալլահ Ազամի հետ, որի հետ ստեղծում է «Մաքթաբ ալ Խադամաթ» կազմակերպությունը։ Նպատակը արաբների հավաքագրումն էր՝ Աֆղանստանում սովետական զորքերի դեմ կռվելու համար։ 1988 թ․–ին Բեն Լադենը ստեղծում է «Ալ Կաիդա» (արաբերեն՝ բազա) կազմակերպությունը։ Բեն Լադենն ամուսնացած է եղել 5 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1975 թ․–ին իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ ՝ ևս 3 կնոջ հետ։ Զավակների թիվը անհայտ է, տարբեր տվյալներով՝ 12–24 երեխա ունի։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սպանվել է 2011 թ. մայիսի 2–ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։
 
== Ծանոթագրություններ ==