«Գնդեվազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 71.
 
== Պատմություն ==
Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պամիչպատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց ձորի [[Գնդեվանք]] եկեղեցին կառուցելու հետ ( 936 թ.) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Չնայած պատմիչի այս տեղեկությանը՝ տարածքի պատմամշակութային որոշ հուշարձաններ թույլ են տալիս պնդելու, որ բնակավայրը շատ ավելի հին է։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686 թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, [[Վասակ Ա Սյունի|Սյունիքի Վասակ թագավորի]] ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից [[Ձկնարածի|Ձկնարած]] գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ, որոնց ուսումնասիրությունը կարևոր է։
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնդեվազ» էջից