«Լինքոլնի հուշահամալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
 
== Հորինվածք ==
Շենքի հորինվածքը [[Խորհրդանիշ|խորհրդանշում]] է [[ԱՄՆ|Միությունը]]: Պարագծով տեղադրված են 36 սյուներ՝ հենց այդքան նահանգներ էին միավորվել Լինքոլնի մահվան պահին: Վերջին երկու միացած [[ԱՄՆ վարչական բաժանում|նահանգների]]՝ [[Ալյասկա]]յի և [[Հավայան կղզիներ]]ի անվանումներով ցուցատախտակները տեղադրվեցին հուշահամալիրի մուտքի մոտ:
 
[[Պատկեր:He saved the union.jpg|thumb|200px|Լինքոլնի արձանը հուշահամալիրի ներսում]]
Հուշահամալիրի կենտրոնում տեղադրված է [[Դենիել Չեսթեր Ֆրենչ]]ի հեղինակած Լինքոլնի [[արձան]]ը: Ճարտարապետն օգտագործել է Մեթյու Բրեդի լուսանկարները, որտեղ նախագահը նստած է մտածկոտ դեմքով, իսկ նախագահի հայացքն ուղղված է [[Վաշինգտոնի հուշակոթող]]ին և [[Կապիտոլիում (Վաշինգտոն)|Կապիտոլիումին]]: Լինքոլնի արձանն ունի 19 [[ֆուտ]] (5.79 [[մետր|մ]]) բարձրություն և կշռում է 175 տոննա: Հենց արձանի վերևում փորագրված է.
{|
|{{քաղվածքի սկիզբ}}
Այս տաճարում, ինչպես մարդկանց սրտերում, որոնց համար նա փրկեց միասնությունը, Աբրահամ Լինքոլնի հիշատակը կպահպանվի հավետ:
{{oq|en|IN THIS TEMPLE AS IN THE HEARTS OF THE PEOPLE FOR WHOM HE SAVED THE UNION THE MEMORY OF ABRAHAM LINCOLN IS ENSHRINED FOREVER}}
{{քաղվածքի ավարտ}}
|}
Շինության ներսում գտնվում են նաև երկու հսկա քարասալեր. մեկի վրա փորագրված է Լինքոլնի երկրորդ երդմնակալության ճառի տեքստը, իսկ մյուսի վրա՝ [[Գեթիսբերգյան ճառ]]ը: Պատերի վրայի երկու նկարազարդումները խորհրդանշում են ազատության, արդարության, միասնականության, եղբայրության և բարեգործության սկզբունքները:
 
==Ծանոթագրություններ==