«Մաստարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 108.
Հատկապես նշանավոր է Մաստարաի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ [[միջնադարյան Հայաստան]]ի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ [[Եկեղեցի|Եկեղեցու]] աղոթասրահը քառանկյունի է, անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով [[գմբեթ]]ի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։ Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել [[VII դար|VII դ]].։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0, 62 մ-0, 77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0, 47 մ-0, 60 մ)։ Մաստարաի եկեղեցին վերանորոգվել է նաև [[10-րդ դար|X]]-[[13-րդ դար|XIII]] դարերում։
 
[[18-րդ դար|XVIII]] դարի եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը [[1889]] թվականին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հարավային կողմ սվաղի վրա է)։ Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են [[7-րդ դար|VII]] դարում, ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարաի եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դարում վերանորոգմանը, և որ այն կառուցվել է [[5-րդ դար|V]] դարում, որի ապացույցն են ճարտարապետական խիստ աշխարհիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1, 30 մ), խորանների, կամարների ու [[գմբեթ]]ի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ [[թռչուններ]]ով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են [[4-րդ դար|IV]]-V դարերին։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հուն, արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նաննաև այլ տեսակետներ (VI դ., VII դ.)։
[[Պատկեր:Mastara, Settlement Shenik, Surb Amenaprkich Church2.jpg|մինի|Մաստարա, Գյուղատեղի "Շենիկ", եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, 5 դ.]]
[[Պատկեր:Mastara, Settlement Shenik7.jpg|250px|մինի|ձախից|Գյուղատեղի "Շենիկ", եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, 5 դ., Տապանաքար]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մաստարա» էջից