«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Ամառային միջմրցաշրջանի ժամանակ ԲԿՄԱ տեղափոխվեց դարպասապահ Կուտեպովը, թիմ վերադարձան Գայսումովը, Կուզնեցով, Կարսակովը, Պետրոսյանցը։ Առաջին շրջանից հետո թիմը զբաղեցրեց աղյուսակի 13-րդ հորիզոնականը և մոտ էր լիգայից դուրս մնալուց։ Բայց, վերջին հինգ խաղերից հավաքելով 11 միավոր, բանակայինները կարողացան հաստատվել 12-րդ տեղում։ Թիմի լավագույն ռմբարկուն 9 գոլով դարձավ Վլադիմիր Կուլիկը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=2|title=«Развал и возрождение», стр. 2|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjx72k9|archivedate=2012-01-22}}</ref>:
 
1988 թվականի միջմրցաշրջանում թիմի կազմը ենթարկվեց ահռելի փոփոխությունների, թիմ տեղափոխվեցին յոթ նոր խաղացողներ, որոնց թվում մտնում էին Օլեգ Կորնուխովը, Եվգենի Վարլամովը, Դմիտրի Սեննիկովը և Սերգեյ Ֆիլիպպենկովը, իսկ դրան հակառակ թիմը լքեցին մի ամբողջ ֆուտբոլիստների խումբ, որոնց թվում մտնում էին Ալեքսեյ Գերասիմովը, Իգոր Սեմշովը, Սերգեյ Արմիշևը, Դմիտրի Կարսակովը և Անդրեյ Մովսիսյանը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=4|title=«Развал и возрождение», стр. 4|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjxzVj4|archivedate=2012-01-22}}</ref>: Առաջնությունը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները փոքր-ինչ թույլ մեկնարկեցին, այդպիսով առաջին շրջանի վերջում թիմը զբաղեցրեց 14-երորդրդ տեղը, հավաքելով ընդամենը 14 միավոր։ Բանակայինները գլխավոր մարզիչ Պավել Սադիրինը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինելու եկավ Օլեգ Դոլմատովը։ Ակումբի բարձրագույն ղեկավարությունը նույնպես ենթարկվեց փոփոխությունների, հուլիսին ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց չեչենյան բիզնեսմեն Շախրուդի Դադախանովը, իսկ արդեն օգոստոսին նա դարձավ ՊՖԱ ԲԿՄԱ-ի նախագահ<ref>{{cite web|url=http://www.kp.ru/daily/22500.5/7880/|title=$ 25 000 000 на борьбу со «Спартаком»|publisher=Kp.ru|date=2001-02-26|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjytLSk|archivedate=2012-01-22}}</ref>: Ամառային ընդմիջումից հետո կայացած առաջին խաղում թիմը խաղաց ընդդեմ նովորոսիյան «Չերնոմորեցի» դեմ, այդ խաղում բանակայինները կարողացան ջախջախել նրանց 4:1 հաշվով, որից երկու օր անց թիմը մեծ թափք առավ, տանելով յոթ չոր հանդիպում, և ունենալով 18:0 գնդակների տարբերություն<ref>Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 14</ref>, եզրափակիչ խաղից հինգ հանդիպում առաջ արդեն ԲԿՄԱ-ն դուրս եկավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ [[1998]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին բանակայինները հանդիպեցին մրցաշրջանի առաջատար մոսկովյան «Սպարտակին»: Գործող չեմպիոնը ջախջախվեց խոշոր 4:1 հաշվով։ Այդ մրցաշրջանում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց երկրորդ տեղը, 3 միավորով հետ մնալով առաջին տեղում գտնվող «Սպարտակից»: Երկրորդ շրջանում բանակայինները հաղթեցին 15 խաղից 14-ում, որից վեցում տանելով խոշոր հաղթանակ։ 1998 թվականի մրցաշրջանում թիմը, 12 խաղ անընդմեջ հաղթելով, սահմանեց նոր ռեկորդ<ref>Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 15</ref>: Մրցաշրջանի արդյունքում «լավագույն 33» խաղացողների ցանկում մտան միանգամից ԲԿՄԱ-ի ութ խաղացող. Սեմակը, Վարլամովը, Բոկովը, Մինկոն, Խոմուխան, Կուլիկը, Կորնախովը և Նովոսադովը<ref name="Развал и возрождение 2">{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=9|title=«Развал и возрождение», стр. 9|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sk2yWUV|archivedate=2012-01-22}}</ref>: Ռուսաստանի 1997-1998 թվականների Գավաթի 1/4 եզրափակչում բանակաինները հանդիպեցին վոլգոգրադյան «Ռոտորին», որին չկարողացան հաղթել և զիջեցին 3:5 հաշվով։ Ռուսաստանի 1998-1999 թվականների Գավաթի աշնանային փուլում թիմը, հաղթեց «Ամուրին» 2:0 և «Տոմին» 2:1 հաշվով, այդպիսով անցավ 1/4-րդ եզրափակիչ<ref name="Развал и возрождение 2" />:
 
1999 թվականի մրցաշրջանից առաջ թիմի կազմում տեղի ունեցան չնչին փոփոխություններ, թիմը լքեցին այնպիսի խաղացողներ, ովքեր չունեին հատուկ տեղ մեկնարկային կազմում, իսկ նրանց տեղերը զբաղեցրին երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր այստեղ եկան Ռուսաստանի ավելի ցածր դիվիզիաններից<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=10|title=«Развал и возрождение», стр. 10|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sk3tgNz|archivedate=2012-01-22}}</ref>: Առաջին շրջանի վերջում բանակայինները զբաղեցրին երրորդ տեղը, առաջատար մոսկովյան «Սպարտակից» հետ մնալով 5 միավորով, առաջնության վերջում դրությունը չփոխվեց և ԲԿՄԱ-ն սկսեց պայքարել բրոնզե մեդալի համար։ Ռուսաստանի 1998/1999 թվականների Գավաթում, թիմը եզրափակիչում, նվազագույն հաշվով, զիջեց պետերբուրգյան «Զինիթին»: [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգայի]] որակավորման երկրորդ ռաունդում, ԲԿՄԱ-ն հանդիպեց նորվեգյան «Մոլդե» ակումբին։ Տնային խաղում մոսկովյան ակումբը կարողացավ տանել վստահ հաղթանակ 2:0 հաշվով, գոլերը խփեցին Շիշկինը և Խոմուխան, բայց այնուամենայնիվ պատասխան խաղում բանակայինները տարան 4:0 հաշվով նվաստացուցիչ պարտություն<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=11|title=«Развал и возрождение», стр. 11|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sk51PzI|archivedate=2012-01-22}}</ref><ref>Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 19</ref>: