«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

1973 թվականին առաջնության կանոնակարգերում տեղի ունեցան մի քանի փոփոխություններ։ Դրանցից մեկը վերաբերվում էր այն հանդիպումներին, որոնք երբ ավարտվում են ոչ ոքիի, պետք է անցկացվի տանսմեկ մետրանոց հարվածաշար, հաղթողին այդ անգամ կհատկացվի 1 միավոր, իսկ պարտվողին ոչ մի՝ 0: [[1973]] թվականի առաջնության սկզբում ԲԿՄԱ-ի թիմը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը, բայց սեզոնի մեջտեղում սկսվեց ճգնաժամ, և թիմի գլխավոր մարզիչ Նիկոլաևը հեռացվեց իր պաշտոնից։ Նրան որպես փոխարինող եկավ Վլադիմիր Ագապովը։ Մրցաշարի վերջում ԲԿՄԱ-ն գրավեց աղյուսակի տասերորդ տեղը<ref name="Годы бесплодных усилий">{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=82&page=4|title=«Годы бесплодных усилий», стр. 4|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjVB2wJ|archivedate=2012-01-22}}</ref>:
 
1974 թվականի առաջնությունում ԲԿՄԱ-ն հավաքեց ընդամենը 26 միավոր և զբաղեցրեց 13-երորդրդ տեղը, նրանց առաջին լիգայից հեռանալուց փրկեց լրացուցիչ ցուցանիշները<ref name="Годы бесплодных усилий" />:
 
1975 թվականի առաջնությունը բանակայինների համար սկսվեց գլխավոր մարզչի փոփոխությունից։ Հեռացված Ագապովայի փոխարեն, գլխավոր մարզիչ նշանակվեց հոկեյիստ և հոկեյի մարզիչ Անատոլի Տարասովը։ Միջսեզոնի ժամանակ թիմը լքեցին Վլադիմիր Պոլիկարպովը, ով տեղափոխվեց ԳՍՎգ։ Պոլիկարպովը ԲԿՄԱ-յում անցկացրած 12 տարիների ընթացքում անցկացրել է 342 խաղ, որոնցում խփել է 76 գնդակ։ Իր կարիերան ավարտեց Յուրի Իստոմինը։ Մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբից թիմ եկան հարձակվող Յուրի Չեսնոկովը։ ԲԿՄԱ-ն [[1975]] թվականի սեզոնում վատ ելույթ ունեցավ և զբաղեցրեց 13-րդ տեղը։ 1975 թվականին իր ֆուտբոլային կարիերան ավարտեցին Վլադիմիր Ֆեդոտովը, Վլադիմիր Պոլիկարպովը և Վլադիմիր Կապլիչնին<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=82&page=5|title=«Годы бесплодных усилий», стр. 5|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjW1aaV|archivedate=2012-01-22}}</ref>: