«Հոհենցոլեռն ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
== Ամրոցը որպես թանգարան ==
[[Պատկեր:BurgHohenz-Turm.jpg|ձախից|մինի|237x237փքս|Ամրոցի աշտարակներից մեկը]]
ԵրորդԵրրորդ ամրոցի կառուցումից ի վեր, այն չի ծառայել Հոհենցոլեռնների համար, ոչ որպես ռազմական օբեկտ, ոչ էլ որպես ներկայացուցչական։ Ամրոցը օգտագործվել է զբոսաշրջային նպատակներով և բաց է եղել այցելությունների համար։ Միայն վերջին պրուսական կայսր Վիլհելմն է մի քանի ամիս ապրել այնտեղ՝ Պոտսդամի տարհանումից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմի որոշիչ փուլի ընթացքում։ Վիլհելմն ու իր կին՝ Ցեցիլիան թաղվեցին այստեղ, քանի որ իրենց ընտանեկան գերեզմանը գտնվում էր սովետական զորքերի կողմից օկուպացված [[Բրանդենբուրգ]]ում։ 1952 թվականից ամրոցը համալրվում էր Հոհենցոլեռնների տան հավաքածուների տարբեր արտեհակտներով, ինչպես նաև Հոհենցոլեռնների նախկին Մոնբիժու դղյակից բերված իրերով։ Այստեղ պահվող առավել հայտնի նմուշներից են Պրուսիայի թագավորների թագը և Ֆրիդրիխ Մեծի համազգեստը։ 1952-1991 թվականներին այստեղ էին գտնվում նաև Ֆրիդրիխ I-ի ու Ֆրիդրիխ Մեծի մասունքները։ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորումից հետո, 1991 թվականին պրուսական թագավորների աճյունները վերադարձվեցին [[Պոտսդամ]]։
 
Ամրոցը՝ ինչպես և առաջ, հանդիսանում է անձնական սեփականություն․ 2/3-ը պատկանում է Հոհենցոլեռններին, իսկ 1/3-ը շվաբա-կաթոլիկ եկեղեցուն։ Ամեն տարի ամրոց է այցելում մոտ 300 հազար մարդ, դարձնելով այն Գերմանիայի ամենաշատ այցելուներ ունեցող ամրոցներից մեկը<ref>''Des Prinzen neue Töne''. In: Stuttgarter Nachrichten, 10. Mai 2003</ref>։
 
 
== Պատկերասրահ ==