«Սեն-Մանդե»–ի խմբագրումների տարբերություն

համայնք Ֆրանսիայում
Content deleted Content added
Ստեղծվել է «Saint-Mandé» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

22:46, 8 Ապրիլի 2017-ի տարբերակ

Սեն-Մանդե՛(ֆր. արտ.ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ համայնք՝ Փարիզի,Ֆրանսիա, Իլ-դը-Ֆրանս արևելյան արվարձանի Վալ-դը-Մարնե հատվածում: Այն գտնվում է Փարիզի կենտրոնից 5.3 կմ հեռավորության վրա: Համայնքը Իլ-դը-Ֆրանսի վեցերորդ ամենափոքր տարածքն է, և հետևաբար, Եվրոպայի ամենախիտ բնակեցված համայնքն է: Այն տեղակայված է Փարիզի 12-րդ շրջանի եզրին` Պորտ դը Վինսենի և Պորտ դը Սեն-Մանդե՛ի մոտակայքում: Քաղաքի նշանաբանն է "Կրեսկո և Ֆլորեսկո", որը նշանակում է "Ես մեծանում և ծաղկում եմ":




Պատմություն

1860թ. հունվարի 1-ին Փարիզը ընդարձակվեց՝ միանալով հարևան համայնքներին: Այդ պատճառով, Սեն-Մանդե՛ համայնքի շուրջ 2/3-ը միացավ Փարիզին, և այժմ այն կազմում է Փարիզի ստորաբաժնի Բել-Աիր և Փիքփուս թաղամասերը:

1929 թվականին Սեն-Մանդե՛ համայնքը կորցրեց տարածաշրջանի մեկ-քառորդը, երբ Փարիզը միացավ Բուա դը Վենսենին (Bois de Vincennes), որի մի փոքր մասը պատկանում էր Սեն-Մանդե՛ին: 1860 և 1929թթ. տարածաշրջանային կորուստներից հետո վերջինս դարձավ որպես փոքր ծայրամասային համայնք: 

Անհատներ

  • Շառլ Բերլինգ, դերասան
  • Մորիս Բուատել, նկարիչ
  • Արմանդ Կարրել, քաղաքական գրող, ով այնտեղ զոհվց մենամարտի ժամանակ
  • Կլոդետ Կոլբերտ, դերասանուհի
  • Ժորժ Կուրտելին, գրող 
  • Բրունո Կրեմեր, դերասան
  • Ֆրեդերիկ Դիեֆենտալ, դերասան
  • Ջուլիետտա Դրուե, Վիկտոր Հյուգոյի սիրուհին ---
  • Ալֆրեդ Գրեվեն, ծաղրանկարիչ, Գրեվեն թանգարանի հիմնադիր 
  • Ժորժ Գինեմեր, օդաչու
  • Չարլզ Նունգեսսեր, օդաչու
  • Ջուլիետտա Բենզոնի, վիպագիր
  • Ալեքսանդր Դավիդ-Նեել, արևելագետ

Տրանսպորտ

Քաղաքապետարանը անցնում է հյուսիս-հարավային հիմնական "Avenue du Général-de-Gaulle" առանցքով, (նախկինում հայտնի "Rue de la République" անվանմամբ), իսկ արևելք-արևմտյան առանցքով անցնում է "Avenue de Paris"-ն: Համայնքի մյուս կարևոր և պատմական փողոցը "Chaussée de l'Étang"-ն է, որը ձգվում է "Bois de Vincennes"-ի երկայնքով: Սեն-Մանդե՛ն սպասարկվում է Փարիզի մետրոյի N1 գծի Սեն-Մանդե՛ կայարանի կողմից:  

Կրթություն

Դպրոցները ներառում են.[1]

  • Նախնական դպրոցներ/մանկապարտեզներ. Պոլ Բեղտ, Կարլ Դիժոն, Լա Տուղնել, Ե.Գ. Տիյյոն 
  • Տարրական դպրոցներ. Պոլ Բեղտ, Կարլ Դիժոն, Ե.Գ. Տիյյոն 

Կրտսեր դպրոցականներին սպասարկվում են Ecole & Collège Decroly-ն[2] և Collège Jacques Offenbach-ը:[3]

Ensemble Scolaire St Michel de Picpus մասնավոր դպրոցի համակարգը շարունակում է մնալ Սեն-Մանդե՛ի երկրորդային լսարանը:[4]

Քույր քաղաքներ

Սեն-Մանդե՛ի հետ քույր քաղաքներ են.

Հղումներ

Արտաքին հղումներ