«Խեթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Ինչքանո՞վ համուզված կարող ենք պնդել, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] [[քաթեր]]ը, դրանք սույն [[հոդված]]ի մեջ հիշատակվող խեթերն են, ինչքանո՞վ է հավանական, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] հիշատակվող [[քաթեր]]ը հանդիսանում են մեզ ծանոթ խեթերի նախնիները կամ որևէ կապ ունեն նրանց հետ․ սրանք հարցեր են, որոնց անդրադարձել են խեթերի [[Պատմություն|պատմությամբ]] զբաղվող գրեթե յուրաքանչյուր ուսումնասիրող։
[[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] հեղինակները խեթերի ներքո ի նկատի ունեին [[Պաղեստին]]ի նախաիսրաելյան (pre-Israelite) բնակիչներին, սակայն թե ինչքանո՞վ են [[Պաղեստին]]յան նախաիսրաելյան բնակիչները նույնանում մեզ հայտնի խեթերի հետ, դեռևս հայտնի չէ։
[[ԵբրաերենԵբրայերեն]] ḥittî տերմինը օգտագործվել է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] կամ որպես մակդիր անհատի [[էթնիկական տարր]]ի որոշման հարցում, կամ որպես հոգնակի ձև՝ [[Պաղեստին]]յան նախաիսրաելյան բնակիչների թվում մի խմբին՝ [[քաթերին]] առանձնացնելու համար։ Սակայն, մի շարք պատմաբաններ էլ գտնում են, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] խեթերի հիշատակությունը սոսկ [[Հնչյունաբանություն|հնչյունաբանական]] պատահականություն է, որը որևէ էթնիկ կամ պատմական նշանակություն չունի, ուստի և որևէ կապ չունի վերոհիշյալ խեթերի հետ<ref>Collins B., The Hittites and their world, p. 197-199</ref> ։
 
Որոշակի նույնականություն է հայտնբերվել նաև հատուկ անունների վերաբերյալ․ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] [[Աբրահամ]]ի ժամանակներում հիշատակվող մի առաջնորդ/թագավորի անունը համապատասխանում է [[Խեթական թագավորություն]]ից մեզ հայտնի [[թագավոր]]ի անվանը՝ [[Թուդխալիյաս]]։ Չնայած այս դեպքում էլ արդեն ծագում է մեկ այլ հարց՝ [[խեթական թագավորություն]]ից հայտնի [[Թուդխալիյաս]] անունը կրող [[թագավոր]]ոներից որի մասին է խոսքը<ref>Singer I., The Hittites and the Bible Revisited, “I Will Speak the Riddle of Ancient Times”, p. 723-756.</ref> ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեթեր» էջից