«Վիքիպեդիա:Խուսափեք տարածված սխալներից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Հայերեն գրել: +Գրել հայերեն
Տող 40.
* '''[[Արմսքի]] դասավորությունից չօգտվել'''․ Միայն ներդրում կատարեք [[Յունիկոդ]] դասավորությամբ (օրինակ՝ Սիլֆաեն տառատեսակով)։ Արմսքի դասավորությամբ ներդրումները (օրինակ՝ Արիել Արմենիան տառատեսակով) բոլոր համակարգիչների վրա տեսանելի չեն։ (Տե՛ս [[Վիքիփեդիա:Ինչպես գրել հայերեն]])։
 
* '''Կետադրություն'''․ Հայերեն տեքստում օգտվել հայերեն կետադրությունից։ Հայերենում լատինական հարցական նշան՝ «?», բացականչման նշան՝ «!», ինչպես նաև անգլիական չակերտներ՝ " " (կամ չակերտների փոխարեն մաթեմատիկական համեմատական նշաններ՝ << >>) գոյություն չունեն, փոխարենը գոյություն ունի հայերեն հարցական նշանի կամ պարույկի՝ «՞», շեշտի՝ «՛», բութի՝ «՝», երկարացման նշանի՝ «՜» և չակերտների « » լայն ընտրանին։
 
* '''Կետադրությունից հետո դնել տարածություն, բայց ոչ նախքան'''․ յուրաքանչյուր ստորակետից, վերջակետից և միջակետից հետո հաստատ տեղադրել '''մեկ տարածություն''', իսկ տարածություն չտեղադրել այդ կետադրություններից առաջ։