«Հին հունարեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 133.
|}
 
===== Երկբարբառներ =====
Հին հունարենի առանձնահատկություններից է համահնդեվրոպական [[երկբարբառ]]ների մեծամասնության պահպանումը լեզվում (δίφθογγοι — «երկձայնավոր»)՝ առաջին հերթին որպես ձայնավորների զուգակցում ձայնորդների (կիսաձայնների) հետ։ Որպես երկրորդ բաղադրիչ կարող են հանդես գալ ι և υ ձայնավորները։ Տարբերում են ''հստակ'' (սեփական) և ''անորոշ'' (ոչ հստակ, ոչ սեփական, թաքնված) երկբարբառներ։
 
Տող 162.
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը։ Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»։ Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ։ Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատասխանաբար «առդիր (կցված) յոտա»։ Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում։ Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում։
 
===== Շեշտ =====
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ։ Կարճ (մեկ [[ամանակ]] ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես '''սուր''' շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ '''պարույկային''' (բարձրացող-իջնող) շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում։ Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է։
 
Տող 178.
Շեշտող ձայնավորով սկսվող բառերում, երբ գրվում է մեծատառ, շեշտի նշանը դրվում է տառի ձախ կողմում և ոչ թե վրա։ Մեկ մեծատառով ձայանավորի դեպքում շեշտի նշանը չի դրվում։
 
===== Շնչեղացում =====
Ձայնավորը հին հունարենում բառասկզբի դիրքում բնորոշվում էր շնչեղացմամբ։ Տարբերակվում են շնչեղացման երկու տեսակ՝ թույլ (գրելիս՝ ʼ) և ուժեղ (գրելիս՝ ʽ), որոնք արահայտվում էին որպես [γ] կամ [h] շփականներ։ Թույլ շնչեղացման բնույթի մասին ոչինչ հայտնի չէ։ [υ] հնչյունը ատտիկյան բարբառում բառասկզբի դիրքում միշտ հնչում էր ուժեղ շնչեղությամբ։