«Բոլիվուդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
Արդեն 1930 թվականին երկրում տարեկան արտադրվում էր 200 կինոնկար: 1930 թվականի մարտի 14-ին լույս տեսավ առաջին հնչյունային հնդկական ֆիլմը՝ «Երկրի Լույսը», որի ռեժիսորը ֆիլմարտադրության բնագավառում մեծ հաջողությունների հասած Արդեշիրա Իրանին էր: Այդ նույն թվականին լույս էին տեսել 27 հնչյունային ֆիլմեր, որոնցից 22-ը՝ հինդի լեզվով: Ֆիլմերում ձայնային երանգների առկայությունը նվազեցրեց նկարների բացատրությունները կարդալը: Այն ամենից առաջ գրավում էր անգրագետ հնդիկներին, և հենց նրանց շնորհիվ էլ մեծացավ հնչյունային ֆիլմերի պահանջարկը կինոարտադրության մեջ: Հնչյունային ֆիլմերի ժողովրդականությունը մի շարք կինոարտադրողների ստիպեց հնչյունականացնել համր ֆիլմերը, սակայն այդ գործում հաջողության չհասան: Համր ֆիլմերի արտադրությունը քիչ քիչ նվազեց և 1934 թվականին վերջնականապես ավարտվեց:
 
1934 թվականին Ռաջնարայան Դուբեյը, Հիմանսու Ռայը և նրա կինը՝ Դեվիկա Ռանին հիմնադրեցին  Bombay Talkies ստուդիան, որտեղ իրենց կարիերան սկսեցին [[Դիլիպ Կումար]]<nowiki/>ը, [[Ռաջ Կապուր]]<nowiki/>ը, [[Դև Անանդ]]<nowiki/>ը և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ: Մեկ տարի առաջ Ռայ ամուսինները կերտել են գլխավոր դերասանների կերպարները առաջին բրիտանա-հնդկական ֆիլմում՝ «Ճակատագիր»  ([[Английский язык|англ.]] ''[[Karma (1933 film)|Karma]]''): Հնդկաստանում ֆիլմը լույս տեսավ  «Օձի մեղեդին» անվամբ (հինդի լեզվով''Naagan Ki Raagini''): Ֆիլմը գրավել էր մամուլի և այլազգի ֆիլմասերների ուշադրությունը, սակայն հաջողությունների չհասավ հայրենիքում: «Ճակատագիր»-ը մեծ դեր է խաղացել հնդկական կինոյի պատմության մեջ՝ շնորհիվ գլխավոր դերասանների համբույրի տեսարանի, որը տևել է 4 րոպե: Հնդկաստանի անկախացումից հետո ֆիլմարտադրությունը դարձավ ավելի պահպանողական: 1952 թվականի ֆիլմոգրաֆիայի մասին ակտը արգելեց ֆիլմում համբույրի տեսարանները, քանի որ համարվում էր «անպարկեշտ»:
 
1937 թվականին Արդեշիր Իրանին տեղական կինոյում նշանավորվեց ևս մեկ հեղափոխական ձեռքբերմամբ. նկարահանեց առաջին գունավոր ֆիլմը [[հինդի]] լեզվով՝ «Քրիստոնյայի աղջիկը» ([[Английский язык|англ.]] ''[[Kisan Kanya]]''): Հաջորդ տարի նա թողարկեց ևս մեկ գունավոր ֆիլմ, սակայն երկու ֆիլմերն էլ հաջողություն չունեցան: Գունավոր ֆիլմերի նկարահանումները ժամանակավորապես դադարեցին, սակայն այն հաջողություն ունեցավ միայն 1950-ականներին:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ը բացասական ազդեցություն ունեցավ կինոմատոգրաֆիայի վրա: Գաղութային իշխանություն ունեցողները յուրահատուկ ուշադրություն էին դարձնում վավերագրական ֆիլմերին, որոնցում պրոպագանդվում էին անգլիացիների և համախոհների ռազմական հաջողությունները: Քաղաքական գրաքննությունը խստացվեց. ազգային-հայրենասիրական բովանդակությամբ երգերը,և ցանկացած նշում [[Մահաթմա Գանդի]]<nowiki/>ի մասին արգելվեցին: Հնարավորություն չունենալով արտադրել արդիական և ընթացիկ թեմաներով ֆիլմեր՝ կինոարտադրողներն արտադրում էին բացառապես թեթև ժամանցային ֆիլմեր, որոնք ողողված էին երգերով և պարերով: Բացի այդ, խնդիրներ առաջացան ֆիլմերի հետ, որոնց արտադրությունը Հնդկաստանի սահմաններից դուրս էր: Ֆիլմի դեֆիցիտը առաջացրել էր կարճամետրաժ ֆիլմերի և գովազդային հայտարարությունների նկարահանման արգելք: Սակայն ինֆլյացիան և պատերազմական դժվարությունները հանգեցրին դրամարկղի պարունակության ավելացմանը, ինչը հանգեցրել է վարձույթի տևողության ավելացմանը: Այդ ժամանակի հատկանշական ռեկորդը պատկանում է 1943 թվականի Գյանա Մուկերջիի «Ճակատագիր» ([[Английский язык|англ.]] ''[[Kismet (1943 film)|Kismet]]'') ֆիլմին, որը կինոթատրոնների էկրաններին առանց դադարի ցուցադրվել է 192 շաբաթ:
 
== Հնդկական ֆիլմի Ոսկե դարը ==
1940-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականները համարվում է հնդկական ֆիլմի ոսկե դարը: Այդ ժամանակահատվածում նկարահանվել են մի շարք հայտնի ֆիլմեր, որոնք ներկայումս համարվում են դասական ժանրի: 1951 թվականին լույս տեսած [[Թափառաշրջիկը (ֆիլմ, 1951) | «Թափառաշրջիկը»]] Ռաջ Կապուրի ֆիլմը, որն ինչպես ժամանցային, այնպես էլ սոցիալական ֆիլմ էր, համարվում էր դրամարկղային ռեկորդակիր ֆիլմ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հնդկաստանի սահմաններից դուրս: Այս ֆիլմն առաջադրվել է [[Կաննի կինոփառատոն]]ի Ոսկե արմավենու ճյուղի: Ֆիլմում ստեղծված պատկերները մեծ ազդեցություն են ունեցել կինոլսարանի վրա, և նույնիսկ սպաստել է հագուստի նոր ոճի ստեղծմանը: Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստան» ֆիլմը միջազգային կինոփառատոններում արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես [[Օսկար]]<nowiki/>ի՝ որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ (1957):
 
Այդ ժամանակահատվածի լավագույն ռեժիսորներն էին Մեհբուբ Խանը, Կ. Ասիֆը, [[Բիմալ Ռոյ]]ը, Քամալ Ամրոխին, Վիջայ Բհաթը: [[Գուրու Դատ]]ի «Ծարավ» և «Թղթե Ծաղիկներ» ֆիլմերը, ըստ Time և Sight & Sound պարբերականների, ներառված են 100 լավագույն ֆիլմերի ցանկում, իսկ ինքը՝ ռեժիսորը, համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեժիսորներից մեկը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բոլիվուդ» էջից