«Յուլի Դանիել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38.
Ծնվել է հրեա գրող, դրամատուրգ [[Մարկ Դանիել]]ի ընտանիքում: Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, վիրավորվել, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, աշխատել գրականության ուսուցիչ: [[1955]] թվականին նրան ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ շեղվում է պարտադիր ծրագրից: Դասերը վարել է հետաքրքիր և բարձր մակարդակով, վայելել է աշակերտների սերն ու հարգանքը:
 
1957 թվականից [[ԽՍՀՄ]]-ում հրատարակվել է որպես թարգմանիչ: 1958 թվականից արտասահմանում, ''Նիկոլայ Արժակ'' կեղծանունով հրապարակել է պատմվածքներ և վիպակներ, որոնցում քննադատել է խորհրդային իշխանություններին: Այդ հրապարակումների համար 1965 թվականին ձերբակալվել է և 1966 թվականին դատապարտվել՝ 5 տարի պատիժը կրելու ճամբարային ռեժիմում: 1970 թվականին ազատվելուց հետո ապրել է [[Կալուգա]]յում, հանդես է եկել որպես թարգմանիչ՝ ''Յուրի Պետրով'' կեղծանունով: Թարգմանել է համաշխարհային (այդ թվում՝ հայ) պոեզիայից<ref>Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 141-142:</ref>:
 
Թաղված է Վագանկովյան գերեզմանոցում: