«Ֆրանկենվինի (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
Վիկտոր Ֆրանկենշտեյն անունով փոքրիկ տղան, ով ունի մեծ հակում դեպի կինեմատոգրաֆիան և բնական գիտությունները, ունի մի շուն՝ Սփարքի (Փայլիկ) ունունով։ Նա անհավանականորեն կապված է շան հետ և ամբողջ սրտով սիրում է նրան։ Բայց մի անգամ, ընկնելով թենիսի գնդակի հետևից Սփարքին ընկնում է մեքենայի տակ և կտոր-կտոր լինում։
 
Վիկտորն ընկնում է դեպրեսիայի մեջ և երազում է Սփարքիին վերադաձնելվերադարձնել կյանք։ Գիտափորձերից մեկը, որը նա ցույց էր տվել ֆիզիկայի ուսուցչին, հուշում է իրեն կենդանացնել Սփարքիին։ Նա իր փոքր լաբորատորիայում հավաքում է պետքական ամեն ինչ, հանում է Սփարքի դիակը, կարում է նրա կտորները, ավելացնում է անհրաժեշտ մեխանիկական դետալներ և հոսանքահարում է։ Սփարքին կենդանանում է։ Սկզբում Վիկտորը նրան բոլորից պահում է, սակայն Սփարքին մի անգամ դուրս է գալիս փողոց՝ վախեցնելով իրենց մեծահասակ հարևանուհուն։ Նա մեղադրում է շանը նրանում, որ այն ուզում էր ուտել իր շանը՝ Ռեյմոնդին։
 
Որոշ ժամանակ անց Սփարքիի մասին իմանում են Վիկտորի ծնողները՝ Բեն և Սյուզան Ֆրանկենշտեյնները։ Սկզբում նրանք նույնպես վախենում են Սփարքիից, սակայն տեսենլով նրա ընկերասիրությունը, որոշում են պահել տանը։ երեկոյան Վիկտորը ցանկանում է ցույց տալ իր վերակենդանացած շանը հարևաններին, որոնք միանգամից խուճապի են մատնվում են և փորձում սպանել շանը։ Սփարքին փախնում է, Վիկտորն էլ նրա հետեևից։ Շունը գնում է գոլֆի փակ դաշտ և թաքնվում ալրաղացում։ Հարևանները գնում են նրա հետևից, որպեսզի սպանեն նրան։ Նրանք միամիտ կրակի են տալիս ալրաղացը և այն միանգամից սկսում է այրվել։ Վիկտորը երկրորդ հարկից ընկնելուց կորցնում է գիտակցությունը։ Սփարքին նրան դուրս է հանում, սակայն մնալով փլատակների տակ՝ կրկին մահանում է։