«Ռիխարդ Կրայչեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
 
=== 2002-2003 թվականներ ===
Իր 30-ամյակի տարում՝ [[2001]] թվականին, Կրայչեկը նույնիս չի կարողացել կորտ դուրս գալ վնասվածքի պատճառով և մրցաշարջան է վերդարձելվերադարձել միայն [[2002]] թվականի [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի նախաշեմին։ Հերտոգենբոսի մրցաշարում նա առաջին շրջանում զիջել է [[Ռոջեր Ֆեդերեր]]ին՝ 2-6, 5-7, իսկ Ուիմբլդոնում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, ֆանապարհին հաղթելով ավստրալացի [[Մարկ Ֆիլիպուսիս]]ին՝ 6-7(2), 7-6(4), 6-7(1), 7-6(5), 6-4։ Քառորդ եզրափակիչում Կրայչեկը համառ պայքարում, հինգ սեթում, 1-6, 6-4, 2-6, 6-3, 7-9 հաշվով պարտվել է բելգիացի Քսավիե Մալիսին։ Արդյունքում Ռիխարդ Կրայչեկը ATP մրցանակ է ստացել «[[Պրոֆեսիոնալ Թենիսիստների Ասոցիացիայի (ATP) մրցանակներ|Տարվա վերադարձ]]» անվանակարգում<ref>{{cite web |author=Richard Krajicek |url=http://www.sportsline.com/tennis/players/playerpage/201551/2003 |title=Tennis – CBSSports.com Scoreboard, Schedules, Players |publisher=Sportsline.com |date= |accessdate=2 June 2012}}</ref>։ Ցավոք, առողջության հետ կապված խնդիրները դրանով չեն ավարտվել։ Բավականին հաջող խաղալով ամառային հարդի մրցաշարերում, [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնություն]]ում Կրայչեկը չի կարողացել ավարտին հասցնել առաջին շրջանի հանդիպումը։ Առաջին սեթում պարտվելով չեխ Իրժի Նովակին, Ռիխարդը երկրորդ սեթում դադարեցրել է մրցակցությունը 1-6, 4-5 հաշվի ժամանակ։ 2002 թվականի մրցաշարջանում Կրայչեկը այլևս չի մասնակցել և մրցաշրջան է վերադարձել միայն հաջորդ տարի։ [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնություն]]ում հոլլանդացին երկրորդ շրջանում պարտվել է գերմանացի [[Ռայներ Շուտլեր]]ին, ով այնուհետև, բավականին անսպասելի, հասել է մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշրջանի ընթացքում Կրայչեկը նշվել է ոչ թույլ մրցակիցենրի նկատմամբ հաղթանակներով՝ պարտության են մատնվել բավականին ուժեղ [[Նիկոլայ Դավիդենկո]]ն և [[Ռադեկ Շտեպանեկ]]ը, սակայն լուրջ հաջողություններ չեն եղել։ [[Լոնդոն]]ի խոտածածկի մրցաշարում Կրայչեկը հաղթել է [[Մարկ Ֆիլիպուսիս]]ին՝ 7-6(4), 6-3 և չեխ Յան Վացեկին՝ 7-5, 2-6, 6-3, սակայն քառորդ եզրափակիչում Ռիհարդը չի կարողացել արժանի դիմադրություն ցույց տալ աշխարհի երկրորդ ռակետ, վետերան [[Անդրե Աղասի]]ին և զիջել է 1-6, 2-6 հաշվով։ Կրայչեկը նախ ստիպված էր հրաժարվել [[Ուիմբլդոնի մրացաշար]]ում ելույթից, իսկ մեկ օր, ընդհանրապես, հայտարարել է կարիերայի ավարտի մասին՝ արմունկի խրոնիկ վնասվածքի պատճառով։ Նա դա արել է Հերտոգենբոսի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանի խաղում զիջել է ֆրանսիացի [[Օլիվիե Մուտիս]]ին՝ 4-6, 6-7(4)։
 
== Ելույթները վետերանների շրջանում և գործունեությունը կորտից դուրս ==