«Վիլհելմ Հաուֆ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 28 բայտ ,  4 տարի առաջ
չ (փոխարինվեց: 8թ → 8 թ oգտվելով ԱՎԲ)
Վիլհելմ Հաուֆը ծնվել է [[1802]] թվականի [[նոյեմբերի 29]]-ին [[Շտուտգարտ]]ում՝ Օգոստոս Ֆրիդրիխ Հաուֆի, ով ծառայում էր՝ որպես քարտուղար, արտաքին գործերի նախարարությունում և Հեյդվիգ Վիլհելմինա Էլզաեսսեր Հաուֆի ընտանիքում։ Նա չորս երեխաներից երկրորդն էր՝ ըստ տարիքի։ [[1809]] թվականին, երբ Վիլհելմը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ և մայրը վերցնելով երեխաներին տեղափոխվեց [[Թյուբինգեն]] համալսարանական քաղաք։ Այնտեղ, մայրական կողմից պապիկի տանն են անցել Հաուֆի երիտասարդ տարիները։ Տղայի ստացած առաջին կրթությունը եղել է պապիկի հսկայական գրադարանի գրքերի ընթերցումը։ [[1818]] թվականին նրան ուղարկեցին վանական դպրոց սովորելու, իսկ [[1820]] թվականին ընդունվեց [[Թյուբինգենի համալսարան]]։ Չորս տարի անց նա ավարտեց համալսարանը փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչումով։
 
Ավարտելով համալսարանը՝ Հաուֆը գործի անցավ որպես դասապատրաստող՝ պաշտպանության նախարար գեներալ բարոն Էրնս Յուգեն ֆոն Հյոգելի ընտանիքում։ Այս ընտանիքի հետ նա ճամփորդեց [[Ֆրանսիա]]յով, մեծագույն հետաքրքրությամբ ծանոթացավ Գերմանիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներին։ Իր կարճ կյանքի ընթացքում նա եղել է [[Փարիզ]]ում, [[Բրյուսել (քաղաք)|Բրյուսել]]ում, [[Անտվերպեն]]ում, այցելել է [[Կասսել]]՝ [[Գրիմ Եղբայրներ]]ի հայրենիք, [[Բրեմեն]], որի հստակ քարտեզագրությունը գտնում ենք նրա վերջին նովելներից մեկում՝ «Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում», եղել է [[Բեռլին]]ում, [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգում]]ում, [[Դրեզդեն]]ում։
 
== Գրական գործունեություն ==
221 802

edits