«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

չ
հոդվածում մեկ ոչ ազատ պատկեր է թույլատրվում
չ (հոդվածում մեկ ոչ ազատ պատկեր է թույլատրվում)
 
== Հովհաննես Մկրտչի քարոզչությունը ==
[[Պատկեր:Mkrtich.jpg|մինի|Հովհաննես Մկրտիչը վկայում է Քրիստոսի մասին]]
Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին խոսում են բոլոր [[Ավետարանիչ]]ներն էլ՝ թե՛ [[համատես]]ները և թե՛ [[Հովհաննես Ավետարանիչ]]ը: Համաձայն նրանց նոր [[մարգարե]]ն ասպարեզ ելավ, երբ արդեն հասուն երեսնամյա մարդ էր (Ղուկ. 3: 23)։ Հրեաների միջավայրում նրա հայտնվելն այնքան մեծ կարևորություն է ձեռք բերում (շուրջ 400 տարի [[Հրեաստան]]ում [[մարգարե]] չէր եղել), որ [[Ղուկաս Ավետարանիչ]]ը այդ փաստն արձանագրում է պատմական 6 հանգամանքով<ref>Barclay William. The Gospel of Luke, p.31</ref> (Ղուկ. 3: 1-2)՝
# [[Տիբերիոս]] կայսեր 15-րդ տարով,
:գ. Կրկնամուսնություն առանց նախկին կնոջն արձակելու<ref>Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94, New Bible commentary, England, 2005, стр. 923</ref> (հմմտ. Բ Օր. 24: 1)
:դ. Մի պատճառ էլ ներկայացնում է Փլավիոս պատմիչը «Հրեական հնախոսություններում» (18/5: 2). այդ պատճառը հեղափոխական գաղափարներն էին Մկրտչի խոսքում<ref name="ReferenceA"/>: Թեև [[Ավետարան]]ները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ [[Մաքերոն]] ամրոցի անունը<ref name="Նույն տեղում">Նույն տեղում</ref>:
[[Պատկեր:p034020.jpg|մինի|300px|Հովհաննես Մկրտչի գլուխը]]
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի՝ Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14: 5, Մարկ. 6: 19-20)։ Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին: Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6: 22-29)։ [[Հովսեփոս Փլավիոս]]ը հայտնում է պարուհու անունը՝ Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)<ref name="Նույն տեղում"/>: Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը՝ միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք [[Մաղաքիա արք. Օրմանյանի]] այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին<ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333</ref>: