«Kamisama Hajimemashita»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անիմե | հայերեն անվանում = Kamisama Hajimemashita | բնօրինակ անվանում = 神様はじめました, | պատկեր = K...»:
(Տարբերություն չկա)

11:13, 4 Ապրիլի 2017-ի տարբերակ

Kamisama Hajimemashita (Ճապ.神様はじめました Կամիսամա Հաջիմեմաշիտա),մանգա,որը ստեղծվել է Սուձուկի Ջուլիետայի կողմից:Գլխավոր մանգան հետագայում հրատարակվել է Hakusensha ընկերությունում տանկոբոն ձևաչափով:Առաջին լույս է տեսել 2008 թվականին սեպտեմբերի 19-ին:Ռեժիսոր Դաիտի Ակիտարոն մանգայի հիման վրա ստեղծել է անիմե[1] ,ցույց են տվել 2012 թվականին:Երկրորդ մասը լույս է տեսել 2015 թվականի հունվարին:Մանգայի վերջին գլուխը դուրս է գալիս 2016 թվականի մայիսին:

Kamisama Hajimemashita
神様はじめました,
Ժանրռոմանտիկ,կատակերգություն,միստիկա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվականփետրվարի 20, 2008
Պրեմիերա2012 թվականի հոկտեմբերի 2 - 2012 թվականի դեկտեմբերի 25
ՌեժիսորԱկիտարո Դաիտի
Սցենարիստ(ներ)Սուձուկի Ջուլիետա
ԸնկերությունTMS Entertainment
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Kamisama Hajimemashita» (բնօրինակ անվանում — 神様はじめました,)

Սյուժե

Մոմոձոնո Նանամիի հայրը մեծ գումար է պարտք վերցնում և գնում է անհայտ ուղղությամբ: Դրանից հետո Նանամին հանդիպում է Միկագեին` տարօրինակ ակնոցներով մարդ, ով վախեցավ շնից:Նանամին փրկում է նրան շնից և պատմում է նրան իր պատմությունը: Օգնության դիմաց, նա թույլ է տալիս Նանամին ապրել իր տանը: Քանի որ նա բնակվելու տեղ չուներ, ստիպված նրա առաջարկը ընդունում է:Միկագեն տալիս է այցեքարտ, որը նրան կուղեկցի դեպի սրբավայր: Տաճարի օգնականները Օնիկիրին և Կոտեցուն դիմավորում են Մոմոձոնոուին, որպես երկրի տաճարի նոր աստվածուհի, որից հետո աղջիկը հանդիպում է ևս մեկ հրեշի` Տոմոյե-պահապանին: Սակայն, Տոմոյեն չի ընդունում Նանամին և հեռանում է տաճարից, բայց հետագայում աղջկա հետ կնքում է համաձայնագիր, այնուամենայնիվ նա դառնում է նրա պահապանը: Շուտով Նանամին սիրահարվում է Տոմոյեին, սխալմամբ նրա հավատարմությունը ընդունում է, որպես սեր: Հետո նա նույնպես սիրահարվում է Մոմոձոնոին:

Հերոսներ

Նանամի Մոմոձոնո (ճապ.桃園 奈々生)17 տարեկան դպրոցական,որի հայրը պարտվել է մեծ գումար և նա մնում է անտուն:Դրանից հետո,նա փրկում է անծանոթ տղային շնից և նա պատմում է իր պատմությունը այդ տղային,նա օգնության դիմաց առաջարկում է ապաստանել իր մոտ:Նանամին իմանում է,որ նա դարձել է երկրի աստվածուհին,բայց դրա հետ մեկտեղ նա մնում է մարդ,որը ստացել է աստծու կողմից շնորհ:Նա համաձայնագիր է կնքում Տոմոյե աղվեսի պահապանի հետ,նա կարող է խոսքի ուժով ստիպել նրան կատարել հրամանները:Հետո Նանամին սիրահարվում է Տոմոյեին,նրա հավատարմությունը սխալմամբ ընդունում է,որպես սեր:Հաճախ լսում է Տոմոյեի քննադատությունները,նրա հագուստի վերաբերյալ:Մանգայում պարզվում է,որ Տոմոյեի նախկին սերը,որը անցյալում մահացել է,դա Նանամին է:Երեք ճանապարհորդությունների ժամանակ,500 տար առաջ Նանամին,եղանակ է փնտրում,որպեսզի Տոմոյեին ազատի անեծքից:Առաջին այցելության ժամանակ,նա փրկում է Տոմոյեին,երբ ծանր վիրավոր է եղել և խնդրում է ապաստարան Յուկիձիից,որի հետ նա զգում էր տարօրինակ հոգևոր կապ:Նանամին շատ էր անհանգստանում պահապանի համար,բայց իրավունք չուներ խարնվելու նրա անցյալի մեջ,միշտ այցելում էր նրան գիշերները և ներկայանում էր Յուկիձիի անունով,նրա նախնին,որը պատմության սկզբում ներկայացել է ինչպես Տոմոյեի առաջին սերը:Այդ օրը երբ Նանամին հեռանում է Յուկիձիի տնից,Տոմոյեն նույնպես հեռանում է նրա տնից:Երկրորդ անգամ Նանամին այցելում է ավելի ուշ ժամ:Յուկիձին պատրաստվում է հարսանիքի,բայց Տոմոեյի ընկեր Ակուրա-ոու հրեշը,որոշում է իմանալ,թե ում համար է աղվեսը թողել իր ապրելակերպը:Յուկիձիի ընտանիքը իմանում է մահափորձի մասին և Մոմոձոնը առաջարկում է լինել կեղծ հարսնացուի դերում:Ճանապարհին նրան հետապնդում էին,բայց Տոմոյեն փրկում է աղջկան լուրջ մտադրությամբ,որպեսզի նրան ընդմիշտ տանի իր հետ,քանի որ նա արդեն սիրահարված էր նրան:Նանամին հաջողվում է ազատվել նրանից միյան մի պայմանով,որ նա կդառնա նրա կինը:Հետո պարզվում է,որ Նանամին Յուկիձի ժառանգն է,ավելի ճիշտ նրա նախատատիկը: Սեյու Սուձուկո Միմօրի

Տոմոյե Միկագե(ճապ.巴御影)-հրեշ-աղվես է:Երկրի աստվածուհու պահապան է(իսկական ժամանակով Նանամի),Միկագե:Նանամիին չէր ընդունում,որպես Երկրի Աստվածուհի և հրաժարավում էր նրան օգնելուց, բայց դրանից հետո, Նանամին կնքում է համաձայնագիրը համբույրով, և նա ստիպված նրան հնազանդվում է: Միկագեն և Նանամին կապված էին միմյանց հետ: Երկար ժամանակ նա չէր կարողանում կողմնորոշվել իր զգացմունքներում Մոմոձոնի հանդեպ, բայց հետո նա սիրահարվում է նրան: Հետո նա իմանում է, որ նա 500 տարի առաջ ևս սիրահարվել է Նանամիին: Նրա մազերը արծաթագույն էին և սպիտակ: Անիմեյում աչքերի գույնը մանուշակագույն է: Սեյու Սիննոսուկե Տատիբանա

Միկագե(ճապ. ミカゲ)-նախկին Երկրի Աստված,20 տարի առաջ նա փախել է և տաճարը թողել է Տոմոյեի հսկողության տակ:Մոմոձոնոն իր պարտականությունը և տաճարը հանձնում է Նանամիին,դնելով նրա ճակատին Աստծո կնիքը:Բայց ամբողջ պատմության ժամանակ մեկ-մեկ է իր գոյության մասին իմաց տալիս:Նա շիկահեր էր,կրում էր ակնոց,գլխարկ և թիկնոց:Նա վախենում է շներից:Վերադառնում տաճար այն ժամանակ երբ Տոմոյեին վտանգ էր սպառնում: Սեյու Ակիրա Իսիսդա

Օնիկիրի-Միկագեի տաճարի երկու օգնականերից մեկն է:Հայտնվում է երեխայի դիմակով,յոկայ:Սպիտակ ժպտացող դիմակ է,սև նեղ աչքերով և կարմիր շրթունքներով:Նա շատ է սիրում Նանամիին և Տոմոյեին:

Կոտեցու- Տաճարի երկրորդ օգնական է: Նա նման է Օնիկիրիին,միայն տարբերվում է դիմակով:Դիմակի վրա պատկերված էր ծռմռված դեմք:Նա նույնպես սիրում է Նանամիին և Տոմոյեին:

Սինձիրո Կուրամա(ճապ.鞍馬)-հանրաճանաչ կուռք «ըկնող հրեշտակ» կերպարով,գոթական դիմահարդարմամբ և «վատ տղայի» պահվածքով:Բայց նա իրականում գող-տենգուն է,17 տարի առաջ նա հեռացել է Կուրամայի լեռներից և մինչև հիմա ապրում է մարդկային աշխարհում:Ցանակնում էր դառնալ Երկրի Աստվածը,ուտելով Նանամիի սիրտը:Բայց նրա մոտ չստացվեց դառնալ Երկրի Աստված և նա ուղակի դարձավ նրա ընկերը:Ամիի հանդեպ զգացմունքներ ուներ:Տոմոյեի հանդեպ ուներ փոախադարձ թշնամանք:

Միձուկի (ճապ.瑞希)-Յենոմորի տաճարի օձ պահապան է :Նանամին փրկել է նրան դաժան դասընկերներից,որից հետո նա սիրահարվում է նրան,թողնելով նրա դաստակի վրա հետք և հմայելով տարել է իր տաճար,ցանականալով,որ նա ընդմիշտ մնա իր տաճարում:Պարզվում է,որ տաճարի Աստվածուհին անհետացել է այն բանից հետո,երբ մարդիկ սկսել են դադարել այցելել նրա մոտ,որից հետո տաճարը վառվել է:Բացի դրանից նա հայտնի,որպես Նանամիի պահապան:Ապրում է Միկագեի տաճարում:Ամիին փրկելու ժամանակ,նա դառնում է Ունարիի ամուսինը,քանի որ նա նրա մեջ տեսնում է մենակություն,ինչպես որ նա է:Վերադառնալով ընկերների մոտ,խոստանում է նրանց այցելել տարին մեկ անգամ:

Օտոխակի(ճապ.乙比古)- քամու Աստված:Միկագեյի ընկերն է,ունի իր յուրահատուկ ոճը:Փորձելով Նանամիին,թե արդյոք կարող է լինեն Աստվածուհի,նա զվարճանում էր:

Ամի Նեկոտա- Նանամիի ընկերուհին է,նման է երեխայի:Սովորում է 2-1 դասարանում:Ամին միշտ լավատես և ուրախ աղջիկ է,սիրահարված է Կուրամային:Ներկայացված է ինչպես,Իդձանամի:Երբ Ունարին նրան սխալմամբ առևանգում է,նա գործնականորեն դառնում է դյուգոնե,իմանում է Նանամիի իրական էության և մնացածի մասին,բայց շարունակում է նրանց հավատալ և սիրել Կուրամային:Երբ նրան փրկում են,նա կրկին մարդ է դառնում:

Քեյ- Նանամիի և Ամիի ընկերուհին է:Նա իր երկրորդ կեսի մշտական փնտրտուկների մեջ է:Երբ Ամիին առևանգել էին,նա նույնպես իմանում է Նանամիի իրական էության մասին,նա նույնպես շատ հանգիստ է ընդունում այդ փաստը և անգամ Կուրամային ստիպում է,որ նա էլ մասնակացի Նեկոտայի փրկությանը:

Ակուրա-օու(Կիրիհիտո)- հայտնի է,ինչպես Արյունալի Թագավոր,հայտնի է եղել յոկաեյում,որը արդեն ապրում է 600 տարի: Տոմոեյի լավագույն ընկերն է եղել,երկուսով աշխարհով մեկ քաոս էին ցանում:Նրանք անհաղթ էին այնքան ժամանակ,մինչև որ Տոմոյեն չի սիրահարվում մարդու`Յուկիձեին:Այդ բանից հետո,նա ընկնում է գերի,նրան ուղարկում են Յոմի-նո-կունի,որտեղ անցկացրել է 100 տարի մինչև այն պահը,երբ նրա մոտ գալիս է մահացած երիտասարդ տղայի հոգին (Կիրիհիտո) և խնդրում է իր մորը փոխանցել,որ նա (զղջում է),որովհետև նա կռվել էր իր մահից առաջ մոր հետ:Ակուրա-օուն ձանձրույթից և հետաքրքրությունից վերցնում է տղայի մարմինը և արթանանում է հիվանդանոցում:Իր նպատակն է ամեն գնով իր մարմին հետ բերել:ԻՆչպես հրեշ,600 տարի առաջ,նա եղել է հպարտ,դաժան և վստահ է եղել իր ուժերի վրա:Լինելով մարդկային կերպարանքի մեջ,նա փորձում էր չխառնել Կիրիհիտոյի «իսկական» մորը:

Յատորի- Ակուրա-օուի (Կիրիհիտո) կամակատարն է:Կա աչք, որը իր բառերով «անհանր է ստել»:Գլխին դնում է սպիտակ գլխարկ,որից դուրս են սողում երկու սև ձեռքեր: Իրականում այն հանդես է գալիս ինչպես «խառնուրդ» կամակատար Ակուրա-օուի,որպես մորթե գունդ և Սուկե անունով մարդ:

Ձիրո- գոռոզ է,և վստահ է իր տենգու ուժերի վրա:Վարպետ Սյոձյոբյոի հիվանդության պատճառով ղեկավարում է տենգուն,հետո դառնում է չորրորդ ժառանգը: Նանամիի հանդեպ զգացմունքն էր ունի:

Ունարի- կիսաջրահարս,կիսավիշապ,Օկինավի ծովի պահակ և ջրահարսների ղեկավար:

Ծանոթագրություններ

  1. «Kamisama Hajimemashita Shōjo Manga Gets TV Anime». Anime News Network. 3 июля 2012. Վերցված է 3 июля 2012-ին.

Արտաքին հղումներ