«Անաքսագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Ուսմունք==
Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով։ Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր։ Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը։ Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը։ Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս՝ հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ։ Դրանից եզրակացրել է, որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս։ Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ։ Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը՝ ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր»։ Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն։ Ըստ նրա՝ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը։ Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի։ Զգայական աշխահիաշխարհի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ։ Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը՝ փոփոխվող։ Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ։ Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ։
 
Ըստ Անաքսագորասի սկզբում եղել է [[Քաոս]]ը՝ խառը վիճակ, կարգ ու կանոնի բացակայություն, մութ անդունդ։ Քաոսի մեջ «բոլոր իրերը միասին են եղել», այսինքն սերմերը գտնվել են խառնված վիճակում, եկել է Նուսը (խելքը) և կարգ ու կանոն հաստատել աշխարհում՝ իր արարիչ գործունեությամբ Քաոսից ստեղծելով [[Կոսմոս]]ը։