«Պետրոս Ադամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
[[1867]]-[[1869]] թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ [[1872]]-[[1875]] թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ [[1877]]-[[1878]] թթ. [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և [[Ռափայել Պատկանյան]]ի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ [[1879]] թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է [[Թիֆլիս]], իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս [[Ախալցխա]]յում: [[1883]]-[[1885]] թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ [[Շուշի]], [[Նոր Նախիջևան]], [[Դոնի Ռոստով]], ավելի ուշ Մոսկվա, [[Պետերբուրգ]], [[Աստրախան]], [[Խարկով]], [[Կիև]], [[Բաքու]], [[Քութայիս]], [[Վլադիկավկազ]], [[Մոզդոկ]], [[Թեոդոսիա]], [[Կերչ]] և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան, («Новости», 1884, № 116)</ref>: [[Օդեսա]]յում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
 
[[1880]] թ. [[նոյեմբերի 20]]-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան</ref>: Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրականիմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ [[1887]] թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յույուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ [[1888]] թ. [[դեկտեմբերի 30]]-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել [[1889]] թ. [[դեկտեմբերի 10]]: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Մահացել է [[հունիսի 4]] Պոլսի ռուսական հիվանդանոցում։ [[Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն|Թիֆլիսի հայկական թատրոնը]] կրում էր նրա անունը։
 
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ։ Աճյունն ամփոփված է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Շիշլի]]ի հայկական գերեզմանատանը։ [[Հալեպ]]ում գործում է «Ադամյան» թատերախումբը։