«Տարածական արվեստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 4.
 
[[Պատկեր:Art-portrait-collage 2.jpg|250px|մինի|աջից]]
Տարածական արվեստի ստեղծագործություններն առարկայական են, ստեղծվում են իրեղեն նյութի մշակումով, որի ձևավորումը էապես նախորոշում է դրանց կերպարային կառուցվածքի բնույթը։ Տարածական արվեստները իրենց հերթին բաժանվում են պատկերային և ոչ պատկերային տարատեսակների։ Պատկերային տարատեսակը՝ կերպարվեստը, միավորում է գեղանկարչությունը, [[քանդակագործություն]]ը, գրաֆիկան և լուսանկարչությունը (լուսանկարչական արվեստը), որոնք զգայական վավերականության տարբեր չափերով վերարտադրում են տեսողությամբ ընկալվող իրականությունը՝ կամ եռաչափ իրական ծավալների օգնությամբ (քանդակագործություն), կամ երկչափ մակերեսի վրա պատկերելու միջոցով (գեղանկարչություն, [[գրաֆիկա]], լուսանկարչական արվեստ)։ Ոչ պատկերային Տարածական արվեստի տարատեսակին են պատկանում [[ճարտարապետություն]]ը, դեկորատիվկիրառական արվեստը և ձևաստեղծում գեղարվեստականը, ուր տեսողականտարածական ձեերը, որպես կանոն, ռեալ իրականության մեջ համանմանություններ չունեն։ Պատկերային և ոչ պատկերային արվեստների միջեմիջև սահմանները բացարձակ որոշակի չեն։ Դեկորատիվկիրառական արվեստում կիրառվում են նաև ավարտուն պատկերներ, որոնք պատկանում են պատկերային ստեղծագործության տեսակներից մեկին (օրինակ, մարմնաձև անոթները նաև փոքրաչափ քանդակագործության տարատեսակներից են)։ ճարտյան մեջ երբեմն վերակերտվում են օրգանական ձեեր (Հնդկաստան, Հին Եգիպտոս), ճարտյան հարդարանքում օգտագործվում են բուսական (օրինակ, անտիկ կորնթական խոյակը), կենդանակերպ (գազանների դիմակները 12-13 դարեր [[Վլադիմիր Սուզդալյան]] ճարտյան մեջ), մարդակերպ (կա րիատիդներ, ատլանտներ, դիմաքանդակներ) մոտիվներ (այդ երեք մոտիվներն էլ ողջ բազմազանությամբ առկա են [[Աղթամար]]ի Ս․ Խաչ տաճարի հարդարանքում, 10 դար․)։ Կերպարվեստը երբեմն օգտվում է վերացական մոտիվներից (օրինակ, գրքի գրաֆիկան, պլակատը, մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչությունը, քանդակագործությունը)։ Այնպիսի մի բնագավառ, որպիսին զարդապատկերն է, օգտըվում է ինչպես պատկերային, այնպես էլ ոչ պատկերային մոտիվներից։ Տարածական արվեստները․ որպես առավել կամ պակաս չափով լիիրավ տարր՝ սինթետիկ արվեստների բաղկացուցիչ մաս են կազմում։
 
== Տարածական արվեստներ մարդկության պատմական զարգացման բոլոր փուլերում ==