«Մեսրոպ Մաշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
անհրաժեշտ լրացում
Հետ է շրջվում 5051527 խմբագրումը։ ավելորդ է
Տող 24.
=== Մեսրոպ Մաշտոցը որպես հայոց այբուբենի ստեղծող ===
[[Պատկեր:Giovanni Battista Tiepolo. Mesrop Mashtots.jpg|ձախից|մինի|250px|Մեսրոպ Մաշտոցն՝ ըստ վենետիկցի նկարիչ Ջովաննի Բատիստա Թիեպոլոյի (1696-1770 թթ.)]]
Թեև [[քրիստոնեություն]]ը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և [[301]] թ. [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|դարձել պետական կրոն]], բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր [[քրիստոնյա]], երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ [[ասորերեն]] էին, [[ժամերգություն]]ները և [[ծես]]երը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը [[Աստվածաշունչ]]ը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես [[բանավոր]] թարգմանում էր [[հայերեն]]՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ [[Գողթն]]ում կատարած [[քարոզչություն]]ը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն [[գիր]] ու [[գրականություն]] ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ [[387]] թ. Բյուզանդիայի և [[Պարսկաստան]]ի միջև երկու մասի բաժանված Հայաստանի [[Արևելյան Հայաստան|արևելյան]] և [[Արևմտյան Հայաստան|արևմտյան]] մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր [[Բյուզանդիա]]յին, վերացված էր հայոց թագավորությունը, [[եկեղեցի]]ն ենթակա էր [[Հունական եպիսկոպոսությունը|հունական եպիսկոպոսությանը]], եկեղեցու և պետական լեզուն [[հունարեն]]ն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում [[դպրոց]]ների, [[համալսարան]]ների լեզուն հունարենն էր, մասամբ [[ասորերեն]]ը, [[եկեղեցական]]ների զգալի մասը [[հույն]]եր ու [[ասորի]]ներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։ Մ․Մաշտոցի կատարած աշխատանքին և հայոց տառերին մշտապես անդրադարձել են Եվրոպական տարբեր երկներ,մասնավորապես այդ մասին գրում է Ա․Մկրտչյանը իր հոդվածում «Գերմանական Վյուրցբուրգ քաղաքի [http://www.eutyun.org/S/Y/0806/ArMk_080604_HAVEDM.htm Արքեպիսկոպոսական դղյակի առաստաղի] պանոյի մեջ պատկերված են հայոց գրերը» , ։
 
==== Հայ գրերի ստեղծման անհրաժեշտություն ====