«Մինաս Ա Ակնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Մինաս Ա Ակնեցի''' (ծննդյան թիվն անհայտ – 1753 թ. մայիսի 12), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1751 թ-ի սեպտեմբերի 15-ից առ 1753 թ. մայիսի 12-ը։ Ամփոփվել է [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե վանքի]] բակի ձախակողմյան հատվածում։ Հաջորդել է [[Ղազար Ա Ջահկեցի|Ղազար Ա Ջահկեցուն]]։
 
Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն։ Եղել է Մշո Սուրբ Կարապետ վանքի միաբան, ապա՝ առաջնորդ (1730-1749)։ 1749 թվականի մարտին ընտրվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք։ Թեև պաշտոնավարել է ոչ երկար ժամանակով (1749-1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը։ Նպաստել է, որ [[Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի|Հովհաննես Կոլոտը]] նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք։ Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո, խաղաղասիրական ընթացքով։ Ղազար Ա Ջահկեցու մահից հետո Սուրբ Էջմիածնի միաբանները և Կ. Պոլսի ազգային-եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։
 
1751 թվականի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը ստացել է 1751 թվականի սեպտեմբերի 15-ին։ Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Սուրբ Էջմիածնի միաբանությունում բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին, սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել։ Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին՝ «ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ»։
 
Կաթողիկոսական գահին Մովսես Գ Տաթևացուն հաջորդում է [[Ալեքսանդր Բ Բյուզանդացի]]ն։