«Հատկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Հատկություն''', փիլիսոփայական հասկացություն, որը ներկայացնում է իրի այն կողմը, որով այն տարբերվում է այլ իրերից կամ էլ նման է համանման իրերին։ Ճանաչելով իրերի հատկություներիհատկությունների ամբողջությունը, [[մարդ]]ը ճանաչում է հենց իրերը, դրանց որակական որոշակիությունը։ Հատկությունները անփոփոխ չեն մնում։ Նույնիսկ միևնույն իրի հատկությունը ինչ-որ անփոփոխ և բացարձակ բան չէ։ Պատկանելով իրին, հատկությունը միշտ դրսևորվում է մյուս իրերի հետ հարաբերությունների մեջ, և այդ պատճառով հատկության բնույթը փոխվում է՝ նայած, թե տվյալ հատկությունը որ իրի հետ հարաբերության մեջ է բացահայտվում։ Այսպես, տվյալ նյութընյութն անթափանց է [[մասնիկ]]ների մի տեսակի և թափանցիկ մյուս տեսակի համար։ Որոշ հատկությունների փոփոխության հետ փոխվում են մյուսները։ Օրինակ, մարմնի շարժման արագության մեծացման հետ մեծանում է նրա [[զանգված]]ը։ Այսպիսով, իրերի հատկություններն ունեն հարաբերական բնույթ, սակայն, իդեալիզմին հակառակ, դրանք չեն դառնում պակաս իրական։ Հատկությունները բաժանվում են էականի և ոչ էականի, անհրաժեշտի և պատահականի։ Առանձնահատուկ բնույթ են կրում այնիրերիայն իրերի հատկությունները, որոնք ներգրավվում են մարդու գործունեության մեջ։ Ամբողջ [[մատերիա]]յին անհրաժեշտորեն հատուկ հատկությունները կոչվում են ատրիբուտներ։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=272}}