«Կոնստանդին Բ Կատուկեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Կոստանդին Բ Կատուկեցի''' (Պրոնագործ, 1286-1289), Ամենայն Հայոց կաթողիկոս 1286 թ-ից։ Հաջորդել է [[Հակոբ Ա Կլայեցի|Հակոբ Ա Կլայեցուն]]։ Ծնվել է մոտ. 1210-ին թվականին [[Կիլիկիա]]յի Կատուկ ավանում։ Մահացել է 1293-ից թվականից հետո։
 
Ուսանել է կաթողիկոսանիստ [[Հռոմկլա]] դղյակի հայրապետանոցում, այնուհետև ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Բարձրբերդի մոտ գտնվող նշանավոր գրչավայր Խորին վանքի առաջնորդ։ Զուգահեռ զբաղվել է նաև այծի մորթին (պրոն) մշակելու արվեստով, այստեղից էլ առաջացել է Պրոնագործ մականունը։ 1286 թվականի ապրիլի 13-ին ընտրվել է Հայոց կաթողիկոս։ Օծվել է [[Սիս|Սսի]] Սուրբ Սոֆիա Մայր եկեղեցում։
 
1287-ին թվականին Կոստանդին Բ Կատուկեցին [[Ստեփանոս Օրբելյան]]ին ձեռնադրել է «Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ» և հատուկ շրջաբերականով հաստատել Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ։ Կոստանդին Բ Կատուկեցու այդ քայլը միտված է եղել Սսի կաթողիկոսական աթոռի և Սյունյաց աթոռի, վերջինիս միջոցով նաև Հայաստանի մյուս եկեղեցական կենտրոնների միջև սերտ կապեր հաստատելուն։
 
1289 թվականի հուլիսի 7-ին [[Հռոմի պապ]] [[Նիկողայոս IV]]-ը նամակ է հղել [[Հեթում Բ]]-ին՝ հայ ժողովրդին դավանափոխ անելու և ազգովին հռոմեադավանության անցնելու նպատակով։ Հեթում Բ թագավորը, ունենալով լատինամետ դիրքորոշում, 1289-ին թվականին լատինամետ հոգևորականների հետ ժողով է հրավիրում մայրաքաղաք Սիսում։ Ժողովին չի հրավիրվում կաթողիկոսը, քանզի վերջինս դեմ էր Հայոց եկեղեցու՝ հռոմեական եկեղեցու հետ միավորմանը։ Ժողովականները կաթողիկոսի վրա բարդում են մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվում է կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել են տալիս [[Լամբրոն]] բերդաքաղաքի բանտը։
 
Ինչպես [[Ստեփանոս Օրբելյան]]ն է հավաստում, Կիլիկիայի լատինամետ հոգևորականները վախենում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից ճանաչվել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին։