«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
→‎top: Ա.Ե.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Տող 46.
}}
'''Հայկական մարզպանություն''', [[Սասանյան Իրան]]ի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր ([[428]]-[[646]])։ Հիմնականում ընդգրկում էր [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]], [[Տուրուբերան]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]], [[Վասպուրական]], [[Մոկք]] և [[Տայք]], հաճախ նաև [[Արցախ]] աշխարհները։ [[Մեծ Հայք]]ի [[387]] թվականի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները՝ [[Գուգարք]], [[Ուտիք]], [[Արցախ]], [[Փայտակարան]], [[Պարսկահայք]], [[Կորճայք]] նահանգներն ու [[Հայկական Միջագետք]]ը անցան հարևան պետություններին, իսկ [[Ծոփք]], [[Աղձնիք]] և [[Բարձր Հայք]] աշխարհները [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]: Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև [[428]] թվականը։
 
Հայկական Մարզպանությունն իրենից ներկայացնում էր ինքնավար մի երկիր, որի փաստական տերն ու տնօրենը դարձան հայ նախարարները, պահպանվեցին նրանց գործակալական իշխանության բոլոր իրավունքները, հայկական զորաբանակը մնաց Հայոց սպարապետի տնօրինության ներքո: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Սասանյանները Հայկական Մարզպանությունում իրենց քաղաքական տիրապետությունը հաստատեցին հայ նախարարների ու եկեղեցու հնավանդ իրավունքներն ու արտոնությունները ճանաչելու գնով: Պետական կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների: Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները: Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկական մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, Արարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև: Մարդպետական նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան Արծրունիներին: Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ Բագրատունիների ժառանգական սեփականությունը: Արշակունի կրտսեր զարմերի գավառներում (Հաշտեանք, Աղիովիտ, Առբերանի) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի և այլն): Գրիգոր Լուսավորիչի տան միակ ժառանգի՝ Մամիկոնյանների հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները (Բագրևանդ գավառը և այլն) անցան Մամիկոնյաններին: Աղբիանոսյան տոհմի կալվածքները (Տարոն և Հարք գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը: Գողթան գավառի Եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ:
 
Մինչև 5-րդ դարի կեսը Հայոց մարզպանը նստում էր Արտաշատում, այնուհետև՝ Դվինում: Սասանյան պետության մյուս մարզպանների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում: Երկրի կառավարման պաշտոնները՝ մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Սպարապետության գործակալությունը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները, հազարապետությունը՝ Ամատունիները, մաղխազությունը՝ Խոռխոռունիները (նոր պայմաններում Խոռխոռունի նահապետը հանդիսանում էր մարզպանի թիկնապահների գնդի պետը): Պահպանվում էր Մեծ դատավարության գործակալությունը, որը գլխավորում էր Հայոց Կաթողիկոսը:
 
== Հայաստանի մարզպանների ցուցակը ==