«Բանասիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 1.
'''Բանասիրություն''', '''ֆիլոլոգիա''' ({{lang-grc|φιλολογία}}, «սեր բառի նկատմամբ»), հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է լեզվի և գրականության հետ կապված հարցեր։ Համապատասխանաբար, բանասիրությունը բաղկացած է երկու հիմնական բաժնից՝ [[լեզվաբանություն]] և [[գրականագիտություն]], որոնք իրենց հերթին ունեն մի շարք ենթաբաժիններ։<ref>{{Գիրք|հեղինակ =Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|վերնագիր =Գրականագիտական բառարան|հղում = http://gradaran.mskh.am/sites/default/files/mas%201_3.pdf|հրատարակչություն =« Լույս» |վայր =Երևան|թվական =1972|էջ =46}}</ref>
 
Բանասիրությունը գրավոր կամ բանավոր ավանդված տեքստերի, հիշատակարանների, տեքստաբանական հետազոտությունների ([[Լեզու|լեզվի]], [[ոճ]]ի, [[Տաղաչափություն|տաղաչափական]] հատկությունների, բանագիտական, [[Ազգագրություն|ազգագրական]] ու [[Հնագիտություն|հնագիտական]] կողմերի ուսումնասիրության) ամբողջությունը ներկայացնող գիտություն է։ Տարբեր դարաշրջաններում նրա ոլորտը նեղացել կամ ընդլայնվել է։ Դասական արտահայտություն է ունեցել հին հնդիկների, [[Հին Հունաստան|հույների]] ու հռոմեացիների մոտ. էական զարգացում ունեցավ [[Վերածնունդ|վերածնության]] շրջանում և նրանից հետո։