«Գետաձի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
=== Արտաքին տեսք ===
[[Պատկեր:Flusspferd Backstage.JPG|thumb|thumb|240px|Գետաձիու պոչը]]
Գետաձիու մարմինը երկարավուն է, մաշկը հաստ՝ գրեթե մերկ և գորշ, փայլուն գունավորումով։ Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը համեմատաբար փոքր են, իսկ ականջները՝ կարճ։ Աչքերը տեղավորված են գլխի վերին մասում՝ թմբիկների վրա, ինչպես օրինակ [[գորտեր]]ինը կամ [[Նեղոսյան կոկորդիլոս|կոկորդիլոսներինը]]։ Սովորական գետաձիերի ռունգերը թմբիկավոր են։ Դուրս ցցված աչքերն ու քթանցքերը կենդանուն թույլ են տալիս տեսնել և շնչել ջրի մեջ գտնվելու ընթացքում։ Գետաձիու երախն առհելիահռելի է<ref name="КК">{{cite web|url=http://www.iucnredlist.org/apps/redlist/details/10103/0|title=Hippopotamus amphibius|author=|publisher=The IUCN Red List of Threatened Species|datepublished=|accessdate=06 января 2012|lang=en|description=|archiveurl=http://www.webcitation.org/67nOHf9XV|archivedate=2012-05-20}}</ref>, իսկ ժանիքները 70 սմ երկարությամբ։ Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին ջրիմուռներ է հավաքում ջրերի ստորին հատվածից։
 
Սովորական գետաձիերը վարում են հիմնականում ջրային կենսակերպ՝ ազատորեն կարող են շնչել, տեսնել և լսել ջրի մեջ։ Ջրի տակ գտնվելու պահին ջրից դուրս գտնվում է միայն գետաձիու գլխի վերին մասը։ Սովորաբար երբ գետաձիերը քնած են ջրում՝ նրա գլխի վերին մասին հավաքվում են [[միջատներ]] և փոքրիկ [[թռչուններ]]։
 
Սովորական գետաձիերի դունչը շատ լայն է, իսկ առջևի մասը ծածկված է շատ կարճ վիբրիսներով (բեղիկներով)։ Ծնոտների լայնությունը կազմում է 60-70 սմ։ Բերանը շատ լայն է՝ կարող է բացել մինչև 150 աստիճանի չափսով։ Վերջույթներին գետաձիերը ունեն 4 մատներ, որոնցից յուրաքանչյուրըյուրաքանչյուրն ավարտվում է նմանօրինակ սմբակներով։ Գետաձիու ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով։ Երբ գետաձիերը քայլում են հողի վրայով (հատկապես ճահճի մոտակա շրջաններում) հաճախ խորտակվում են ցեխերի մեջ։
 
=== Սեռական դիմորֆիզմ ===
Տող 83.
[[Պատկեր:Hippo skull.jpg|thumb|230px|left|Գետաձիու գանգը]]
[[Պատկեր:Hippopotamus-foot.jpg|thumb|220px|Գետաձիու ոտքը]]
Սովորական գետաձիու մաշկի գունավորումը սովորաբար մոխրագույն կամ շագանակագույն է՝ վարդագույն թեթևակի երանգով։ Աչքերի շուրջը և ականջները գորշ վարդագույն են։ Թիկունքի մասը հիմնականում ունի ավելի մուգ գունավորում, իսկ հաճախ նաև ամբողջովին մոխրագույն։ Արուների մաշկը ծածկված է սպիերիսպիների խիտ ցանցով և քերծվածքներով։ Ամենաբարակ մաշկային շերտը գտնվում է պոչի շրջակայքում, այդ է պատճառը որ [[Կենդանաբանական այգի|կենդանաբանական այգում]] հիվանդ գետաձիերին ներարկում են կատարում միայն պոչից։
 
Գետաձիերի մաշկը չափազանց հաստ է՝ հասնում է մինչև 4 սմ-ի։ Մարմնի վրա կա չնկատվող մազածածկույթ՝ մասնավորապես պոչի եզրերին։ Մազեր կան նաև ականջների ծայրերին։ Տարբեր գետաձիեր ունեն տարբեր չափի մազածածկույթ։ Մազեր լինում են կողերի և փորի վրա, սակայն դրանք դժվար է նկատել նույնիսկ շատ մոտիկից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գետաձի» էջից