«Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 7»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Տուրկուեն''' ({{lang-fr|Tourcoing}}), համայնք Ֆրանսիայում, [[Նոր-Պա-դը-Կալե]] երկրամաս, [[Նոր (դեպարտամենտ)|Նոր դեպարտամենտ]], Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ: Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է [[Բելգիա]]յի հետ սահմանին, [[Լիլ]]ից 11 կմ հեռավորության վրա:
 
Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011):
 
== Պատմություն ==
Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է [[1080]] թվականին, [[1130]] թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին: 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն: [[1668]] թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին: [[1491]] թվականին [[Մաքսիմիլիան I|Մաքսիմիլիան]] կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ:
 
[[1794]] թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ [[Ֆրանսիայի առաջին հանրապետություն|հեղափոխական ֆրանսիացիներ]]ը [[Ժան Վիկտոր Մորո|Մորո]]ի գլխավորությամբ ջախջապեցին ավստրիացիներին և անգլիացիներին: 19-րդ դարում հին Սբ.Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք: Նաև հետաքրքրեւթյուն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին:
 
== Տնտեսություն ==
Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
 
գյուղատնտեսություն — 0,1 %
արդյունաբերություն— 10,6 %
շինարարություն — 6,5 %
առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %
Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %).
Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)