«Ալեքսանդր Պոկրիշկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է ավիատեխնիկների ավիացիոն դպրոցը ([[1933]]), [[Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա|Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան]] ([[1948]]), Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ([[1957]])։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ([[1941]]-[[1945]]) ժամանակ եղել է էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ և հրամանատար, գվարդիական 16-րդ ավիացիոն կործանիչ գնդի հրամանատարի օգնական և հրամանատար, 9-րդ գվարդիական ավիացիոն կործանիչ դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Հարավային, Հյուսիսային, Կովկասյան, 1-ին, 2-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներում մղված մարտերին։ Կատարել է ավելի քան 600 մարտական թռիչք, մղել 156 օդային մարտ, խփել թշնամու 59 ինքնաթիռ։ Ետպատերազմյան տարիներին [[ՀՕՊ]]-ի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր ([[1968]]-[[1972]]),[[1972]]-[[1981 թվական]]ին՝ [[ԽՍՀՄ]] [[ԴՕՍԱԱՖ]]-Ի ԿԿ-ի նախագահ։ [[ԽՍՀՄ]] II-X գումարումների Գերագույն Խորհրդի (Գերագույն սովետ) պատգամավոր (դեպուտատ)։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի]] 4, [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]], Կարմիր դրոշի 4, Սուվորովի II աստիճանի 2, Կարմիր աստղի 2, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Կործանիչի թևերը» ([[1944]]) և «Պատերազմի երկինքը» ([[1966]]) գրքերը։
 
== Ծանոթագրություններ ==