«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հովհաննես Մկրտչից ==
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[ավանդություն|ավանդության]] համաձայն [[Հիսուսի Մկրտությունը]] Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ [[Սուրբ Ծնունդ]]ից ճիշտ 30 տարի հետո նույն օրը։ Այս Մկրտության մասին ամենաընդարձակը [[Ավետարանիչ]]ներից խոսում է [[Մատթեոս]]ը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջում էր ինչպես [[աղավնի]] և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17)։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները՝ ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3: 21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3: 22)։ Այն, որ ետևից Եկող ավելի Զորեղը պետք է մկրտվեր իրեն ստրուկից ցածր դասող Հովհաննեսից, զարմանք է առաջացնում Մկրտչի մոտ. նա ինքն էր ցանկանում մկրտվել [[Քրիստոս]]ից, սակայն Հիսուսը պնդում է, որ Աստծո ցանկությունը Իր Մկրտությունն է և անհրաժշտանհրաժեշտ է հնազանդ լինել աստվածադիր օրենքին։ Այնուհետև Ավետարանիչները խոսում են 2 [[հրաշք]]ի՝ աղավնու տեսքով [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] էջքի և երկնքից հնչող ձայինի մասին։ Համաձայն Հովհաննես Ավետարանչի՝ աղավնու իջնելը նշան էր Հովհաննեսի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (Հովհ. 1: 32-34)։ Նույն նպատակն էր հետապնդում նաև երկնքից հնչած ձայնը, որն արդեն ժողովրդի լայն զանգվածներին հայտարարեց, թե ով է Քրիստոսը։
 
== Հովհաննես Մկրտչի բանտարկությունը և գլխատումը ==