«Սննդամթերք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Kettle of soup.jpg|մինի|Սննդամթերքի տեսակ]]
'''Սննդամթերք''', բնական վիճակում կամ մշակելուց հետո մարդու սննդում օգտագործվող բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև [[բջիջ]]ների ու [[հյուսվածք]]ների կառուցման ու վերականգնման համար։ Սննդամթերքի սննդային, կենսբսաբանականկենսաբուսաբանական, էներգետիկական արժեքը, ինչպես նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի ([[սպիտակուցներ]], [[ճարպեր]], [[ածխաջրեր]], [[վիտամիններ]] և [[հանքային աղեր]]) և մի շարք համ տվող ու բուրավետ նյութերի (օրգանական թթուներ, դաբաղող նյութեր, եթերային [[յուղեր]], [[սպիրտներ]] և այլն) պարունակությամբ։
== Կենդանական ծագման սննդամթերքներ ==
[[Պատկեր:Bari Samaratsi Sausage Products.jpg|մինի|ձախից|Մսամթերք]]
Տող 7.
== Բուսական ծագման սննդամթերքներ ==
[[Պատկեր:Cesta de cerezas.jpeg|մինի|Միրգ]]
Ածխաջրերի հիմնական աղբյուր են բուսական ծագում ունեցող սննդամթերքները (կազմում են չոր նյութերի 80%֊ը), որոնք պարունակվում են [[շաքար]]ների, [[օսլա]]յի, [[թաղանթանյութ]]ի ու [[պեկտինային նյութեր]]ի ձևով։ Շաքարներն ու օսլան սննդում էներգիայի հիմնական աղբյուր են, իսկ թաղանթանյութն ու պեկտինային նյութերը կարևոր են [[ստամոքս]]աաղիքային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաների կարգավորման համար։ Բուսական մթերքներն աղքատ են ճարպով, բացառությամբ որոշ բույսերի [[սերմեր]]ի ու [[պտուղներ]]ի, որոնցից ստանում են բուսական յուղեր․ Վերջիններս օժտված են կենսաբանական ակտիվությամբ (պարունակում են մեծ քանակությամբ անփոխարինելի չհագեցած [[ճարպաթթուներ]], [[կարոտինոիդներ]], [[տոկոֆերոլներ]] և այլն)։ Բուսական ծագում ունեցող սննդամթերքները, հատկապես [[բանջարեղեն]]ը, պտուղներն ու հատապտուղները [[ջուր|ջրում]] լուծվող վիտամինների, հիմնականում [[Վիտամին C|С]]-ի և հանքային նյութերի՝ մակրո- և միկրոտարրերի կարեորկարևոր աղբյուր են։
[[Պատկեր:CDP IMG 4085.JPG|250px|մինի|աջից|Բանջարեղեն]]