«Բարալեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 99.
[[Կատեգորիա:Վրաստանի գյուղեր]]
[[Կատեգորիա:Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակավայրեր]]
 
Բարալեթ նշանակում է հարթ տեղ:Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի մեկնաբանությամբ Բարալեթ գյուղի հին անունը հիշատակվլ է նաև Բարալիս,Բարի լույս տարբերակներով,որը հետագայում աղավազվելով դարձել է Բարալեթ:Գյուղն ընկած է Ախալքալաքի սարահարթի հյուսիս-արևելյան կողմում:Բարալեթի միջով հոսում է Բարալեթ գետը,որը սկիզբ է առնում Բեժանո գյուղի մոտից|Լեկնա և Կարանդա ակունքներից|և Զակ գյուղի մոտ միախառնվելով Մերենիայից հոսօղ ջրին դառնում է
<<Մեծ ջուր>> ու թափվում Կուր գետը:
Բարալեթը վրաց պատմաբան-աշխարհագրագետ Վախուշտի Բագրատյոնիի՝<<Վրաստանի թագավորության պատմությունը>>7-րդ դարում հիշատակված է որպես քաղաք:Այս գյուղի պատմությունն,իսկապես,որ գալիս է դարերի խորքից.այն եղել է մարդաշատ,որտեղ հայն ու վրացին ապրել են կողք-կողքի:Բարալեթը շատ հին պատմություն ունի.գյուղից 1կմ հյուսիս պահպանվել են վանքի,բնակարանների,պարիսպների ավերակներ,որտեղ հայտնաբերել են քարե դագաղներ,արձանագրություններ ու տապանաքարեր,որոնք փռված են ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ մատուռի շուրջը:
Պահպանվել են նաև 7-րդ դարի քաղաքի ավերակները,որոնք լուրջ ուսումնասիրության կարիք են զգում...
Դառն ու տխուր օրեր շատ է տեսել այս գյուղը:Բերենք միայն մեկ օրինակ՝1754թ-ի հուլիսի 28-ին լեզգինները հարձակվեցին օսմանյան հողերի վրա:Նրանք գերևարեցին բազմաթիվ քրիստոնյա հայերի,իսկ իրենց հաջորդ՝1755թ-ի արշավանքի ժամանակ,ի թիվս բազմաթիվ բնակավայրերի,ավերեցին նաև Կոկիան և Բարալեթը,անխնա թալանեցին գյուղը և գերի տարան շատերին:19-րդ դարի վերջին Ախալքալաքի գավառը տրոհվում է ոստիկանական երկու տեղամասերի` հարավային և հյուսիսային: Հարավայինը Գարելան էր / այսօրվա Գորելովկա գյուղը կամ Բոկդոնովկայի շրջանը/`1697 քոռ. Կմ տարածությամբ,Հյուսիսայինը`Բարալեթը` 1026 քառ.Կմ տարածությամբ /
ընդհանուրը`2723 քառ. կմ/: Ամբողջ գավառի 110 գյուղերից 65-ը բաժին է ընկնում Բարալեթի տեղամասին, 45-ը Գորելովկային / Բոկդոնովկային/:Գավառը ղեկավարում էին երկու տեղամասերի ոստիկանները, որոնք ենթարկվում էին գավառապետին:Բարալեթի 65 գյուղերի բնակչության ընդհանուր թիվը այդ ժամսանակ կազմել է 9526 մարդ, որից 8006-ը`հայեր, մնացածը`վրացիներ, հույներ,թուրքեր:1918թ-ի մայիսին 170 ծուխ և 1667 շունչ ունեցող բարեշեն գյուղի բնակչությունը, տեղում թողնելով ամեն ինչ ,բռնում է սարսափներով լի գաղթի ճամփան:Մարդկային մեծ կորուստներ կրելուց բացի,բարալեթցիները թուրքերին թողեցին նաև իրենց ցանած 1138 հեկտար բերքը: Կենդանի մնացած և տարվա վերջին գյուղ վերադարձած մի բուռ տկլոր ու սովահար մարդիկ մի կերպ դիմացան , զորավիկ կանգնեցին միմյանց, մինչև որ կարողացան վերականգնել իրենց գյուղն ու տնտեսությունը: Բարալեթի հողային ընդնուր ֆոնդը 2477 հեկտար է որից 876-ը վարելահող է 151-ը`խոտհարք, 1099` արոտավայր : Դրանք սահման են կազմում Լոմատուրցխի, Կոթելիայի, Էխտիլայի, Կաճոյի, Մերենիայի , Զագի և Բուղաշենի հողահանդակներին:1280 հեկտար արոտատեղի ունի նաև այլ վայրերում / յայլայում /: Գյուղը գրավում է մոտ 100 հեկտար մակերեսային տարածություն:Բարալեթցիների ապրուստի հիմնական միջոցները հողագործությունն ու անասնապահությունն են: Զարգացած է կարտոֆիլագործությունն ու բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցումը:Գյուղացիների ապրուստի հիմնական աղբյուրից մեկն էլ,անշուշտ, արտագնա աշխատանքով ձեռք բերվող փողն է:Գյուղն ապահոված է խմելու ջրով , այսօր նաև գազաֆիկացվում է: Բարալեթը ԽՍՀՄ-ի տարիներին մեծ ծաղկում է ապրել: Այսօր գյուղն ունի մշակույթի տուն, հիվանդանոց, դեղատուն,հարսանյաց և սգո արարողությունների սրահ,մարզադաշտ այլն:Եթե նախկինում Բարալեթը ուներ երկու մայլա ` << թաղամաս >> Էստիյի գեչան <<Վարի մայլա կամ Չչոնց մայլա >> և Էնթիի գեչան << Մամուլայենց մայլա >>, ապա այսօր նրանց թիվը շատ է:Վերը նշված Չչոնց մայլային և Մամուլայենց մայլային ավելացել են նաև Նորաշենը, Վերի մայլան կամ ինչպես բարալեթցիներն են ասում 《Ղեբարեց տներու քով》, Գերեզմնոցի քով կամ ինչպես էլի մեր
համագյուղացիններն են ասում
<<Մաթոսենց տների քով>>,
<<Վալոյենց տներու քով >> և այլն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարալեթ» էջից