«Հավասի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
Անգութ աշփարհ, ինձ դարդ տվիր անփարանտ,
 
Կարծես ես քո որդին չեի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիռ,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր:
Արմենակի ծանր վիճակը շատ էր անհանգստացնում ծնողներին, նրանք ելք են ոչոնում, որպեսզի երեխան ապագայում մի զբաղմունք ունենա: Հայրը գյուղում հայտնի երգասաց էր և հեքիաթներ պատմող: Նա Արմենակի մոտ նկատում է ձայնային լավ տվյալներ ու երգելու ունակություններ և որոշում է որդուն ուղարկել աշուղի մոտ սովորելու: Այստեղ Պարսամին օգնության է հասնում հարևան գյուղի բնակիչ աշուղ Դովրանը: Վերջինս Արմենակին սովորեցնում է սազ նվագել և որոշ գիտելիքներ է հաղորդում գուսանական արվեստից: Երգել սկսել է մանուկ հասակից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել գուսան [[Դովրանի]]ն։ Արդեն տասներկու տարեկան հասակում Արմենակը, ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում: Հայրը անձամբ ճանաչում էր Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղի նշանավոր աշուղ Թիֆիլուն և որդուն ուղարկում է նրա մոտ սովորելու: Արմենակը Սուլդայում մնում է երկու տարի, վարպետը նրան հռչակում է աշուղ և տալիս է աշուղական անուն՝ Հավասի: Հավասի թուրքերեն հավաս բառից է , որը հայերեն թարգմանվում է մի քանի թևով՝ ցանկություն, տրամադրություն, սեր, բայց ոչ եռանդ: Հավասին իր անսհման գոհունակությունն է հայտնում սիրելի վարպետին և նրա կնոջը՝ Հիսիին: 1929 թվականին , Հավասին արդեն ընտնիք կազմած և երկու երեխայի հայր, մշտական բնակություն է հաստատում Ախալքալաքում: Այեստեղ երիտասարդ գուսանի համար մի նոր ասպարեզ է բացվում: ժողովրդական և գուսանական երգերի սիրահար ջավախեցիները նորեկ գուսանի նկատմամբ մի առանձին հոգատարություն են ցուցաբերում: Բախտի բերումով գուսանը ընկերակցում է տեղի նշանավոր երաժիշտներ ջութակահար Աշո Գրիգորյանի և դուդուկահար Հարութ Դավթյանի հետ: Վերջիններս խոշոր դեր են խաղացել Հավասու երաժշտական ունակությունների զառգացման վրա: Ախալքալաքը հանդիսացավ հավասու երկրորդ հայրենիքը: 1944 թվականից ապրել է [[Երևան]]ում։ Կույրերի միավորման վարչությունում [[Բրայլյան համակարգ]]ով գրել-կարդալ է սովորել։ Մասնակցել է մի շարք գուսանական մրցույթների և մրցանակներ շահել։ Մահացել է 1978 թվականին Երևանում: Մոտավոր հաշվումներով Հավասին գրել է 2000 երգ և 1500 քառյակ, 130-ի չափ էլ հորինել է մեղեդիներ: Նրան են պատկանում նաև «Դավաճան Առփիկը» , «Հյուսիսափին արև» , «Աշխեն և Սուրիկ» հեքիաթները։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 284-285}}</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հավասի» էջից