«Ալֆա-տրոհում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/) |
|||
Տող 18.
Լինելով բավական ծանր և դրականապես լիցքավորված, ռադիոակտիվ տրոհման [[ալֆա-մասնիկներ]]ը նյութում ունեն շատ կարճ վազքի երկարություն և միջավայրում շարժման ժամանակ արագ կորցնում են էներգիան աղբյուրից ոչ մեծ հեռավորության վրա։ Դրա արդյունքում ճառագայթման ամբողջ էներգիան անջատվում է նյութի փոքր ծավալում, ինչը մեծացնում է [[բջիջ]]ների վնասվելու հավանականությունը, եթե ճառագայթման աղբյուրը օրգանիզմի մեջ է ընկնում։ Սակայն ռադիոակտիվ աղբյուրների ''արտաքին'' ճառագայթումն անվնաս է, քանի որ ալֆա-մասնիկները կարող են կասեցվել [[օդ]]ի մի քանի սանտիմետրում կամ նյութի մի քանի տասնյակ միկրոմետրանոց շերտում, օրինակ՝ [[թուղթ|թղթով]] կամ նույնիսկ վերնամաշկի կարծրացած, մեռուկացված շերտով՝ չհասնելով կենդանի բջիջներին։ Նույնիսկ հպումը մաքուր ալֆա-ճառագայթման աղբյուրին վտանգավոր չէ, չնայած պետք է հիշել, որ ալֆա-ճառագայթման շատ աղբյուրներ ճառագայթում են նաև ավելի թափանցունակ [[բետա-մասնիկ]]ներ, [[գամմա-ճառագայթում|գամմա-քվանտներ]], երբեմն՝ [[նեյտրոն]]ներ։ Սակայն ալֆա-ճառագայթումը օրգանիզմի մեջ ընկնելով էական ճառագայթահարման պատճառ է դառնում։ Ալֆա-ճառագայթման [[որակի գործակից]]ը 20 է (մեծ է իոնացնող ճառագայթման բոլոր մյուս տիպերից, բացառությամբ ծանր միջուկները և [[միջուկի բաժանում|միջուկի բեկորներ]])։ Դա նշանակում է, որ ալֆա-մասնիկը կենդանի հյուսվածքում ստեղծում է մոտ 20 անգամ ավելի մեծ վնասվածքներ, քան նույն էներգիայով գամա-քվանտը կամ բետա-մասնիկը։
Վերն ասվածը վերաբերում է ալֆա մասնիկների այն ռադիոակտիվ աղբյուրներին, որոնց էներգիան չի գերազանցում 15 ՄէՎ-ը։ Արագացուցիչում առաջացած ալֆա-մասնիկները կարող են շատ ավելի մեծ էներգիա ունենալ և ստեղծել
== Տես նաև ==
|