«Մստիսլավ Ռոստրոպովիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
[[Պատկեր:Scan11.JPG|thumb|mini|300px|աջից|Մ. Ռոստրոպովիչը՝ 2-րդ շարքից 3-րդը, նրա կողքին՝ կոմպոզիտոր [[Ալեքսանդր Հարությունյան]]ը, ներքևից շարքից առաջինը՝ թավջութակահար [[Տիգրան Ադամյան]]ը:]]
Մստիսլավ Ռոստրոպովիչը համերգային շրջագայություններով Հայաստան է այցելել երեք անգամ՝ 1965, 1972 և 1973 թվականներին և նվագել Երևանի, Լենինականի ([[Գյումրի]]) և Կիրովականի ([[Վանաձոր]]) բեմերում: 1972 թվականին համերգից առաջ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր [[Ալեքսանդր Հարությունյան]]ը հանդիսատեսին ծանոթացրել է Ռոստրոպովիչի համերգային շրջագայություններին, նրա կատարողական և մանկավարժական գործունեությանը: Հնչել են [[Էդվարդ Գրիգ|Գրիգ]]ի, [[Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ|Գլյուկի]], [[Դմիտրի Շոստակովիչ|Շոստակովիչի]], [[Լյուդվիգ վան Բեթհովեն|Բեթհովենի]] և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Տեղի մամուլը մեծ խանդավառությամբ է անդրադարձել «Թավջութակի արքայի» ելույթներին՝ բախտավոր համարելով հայ հանդիսատեսին, որ հնարավորություն է ունեցել ունկնդրելու մեծ երաժիշտին՝ մեջբերելով Ռոստրոպովիչի խոսքերը. «Ինչո՞վ է Նյու-Յորքի հանդիսատեսը լավ Լենինականի հանդիսատեսից, ինչո՞ւ նրանց համար ես պետք է նվագեմ մեծ պատասխանատվությամբ, իսկ ձեզ համար՝ ոչ: Դրանով ես կվիրավորեմ մեծ երաժշտությունը և հետո՝ ինձ, ես ատելի կդառնամ առաջին հերթին ինձ համար» («Բանվոր» օրաթերթ, 12 դեկտեմբերի, 1972 թ.): Իսկ 1973 թվականին Լենինականում կայացած համերգը նվիրված է եղել կոմպոզիտոր [[Արամ Խաչատրյան]]ի ծննդյան 70-ամյակին:
Ռոստրոպովիչին նաև աշակերտել են հայ երաժիշտներ՝ [[Մեդեա Աբրահամյան]]ը, Դավիթ Գրիգորյանը, Կարինե Գեորգյանը, Վահրամ Սարաջյանը: [[Մեդեա Աբրահամյան]]ը պատմում է, որ ուսուցանելիս նա երբեք նվագելով չէր ցույց տալիս իրենց, թե ինչպես անել, այլ բացատրում էր այնքան պատկերավոր, որ աշակերտների համար միանգամայն պարզ էր լինում<ref>{{Cite news|url=http://urbattert.am/%D1%80%D0%BE%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%BF%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87-%D1%83%D1%87%D0%B8%D0%BB-%D0%BD%D0%B0%D1%81-%D0%B1%D1%8B%D1%82%D1%8C-%D0%BB%D0%B8%D1%87%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D1%8C%D1%8E/|title=“Ростропович учил нас быть личностью”|newspaper=ПЯТНИЦА|language=ru-RU|access-date=2017-03-29}}</ref>: Իսկ [[Տիգրան Ադամյան]]ը, հիշելով 1973 թվականի հանդիպումը, պատմում է, որ բախտ է ունեցել նվագելու Ռոստրոպովիչի առաջ: «Հուզմունքից ձեռքերս սկսել էին դողալ. չէ՞ որ նվագելու էի իմ մասնագիտական կուռքի առջև: Դա նկատելով Ռոստրոպովիչն ասաց. «Գիտե՞ս, նույն կերպ ես էի հուզվում, երբ պետք է նվագեի [[Պաբլո Կասալս|Կասալսի]] առաջ: Մի հուզվիր և վստահ նվագիր»: Տեխնիկական մի քանի նրբություններ բացատրեց՝ բռնելով ձեռքս: Կարծես մի հրաշագործ ալիք անցավ ձեռքովս և շուտով ստացվեց այն, ինչ բացատրում էր: Վերջում խորհուրդ տվեց նստած չմնալ Լենինականում, այլ տեղափոխվել Մոսկվա»:
 
==Օգտագործված աղբյուրներ==