«Հայաստանի Հանրապետության նախագահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ընտրության կարգ: անվելացվել է 2015թ փոփոխությունների համաձայն ընտրական կարգը
Տող 89.
== Ընտրության կարգ ==
{{Հիմնական|ՀՀ նախագահի ընտրություններ}}
 
=== Ընտրության կարգը ===
Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն։
 
2018 թ. ընտրությունների հետ կապված արված է վերապահում՝ Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։
 
=== Ընտրության կարգը միչև 2015 թ. սահմանադրային փոփոխությունները ===
[[Պատկեր:Yerevan The Presidential Palace 01.jpg|350px|մինի|Նախագահի նստավայրը]]
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, այլ պետության քաղաքացիություն չունեցող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։
Տող 112 ⟶ 119՝
 
== Լիազորություններ ==
 
2015 թ. ընդունված սահմանադրային փոփոխությունները ընդգրկում են նաև ՀՀ նախագահի լիազորություննրի փոփոխություն: [http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510]
 
Հետևյալ լիազորությունները սահմանված էին ՀՀ սահմանադրությամբ միչև 2015 թ. փոփոխությունները և ուժի մեջ են մնում միչև 2018 [[ՀՀ նախագահի ընտրություններ 2018]]:
 
Հանրապետության Նախագահը՝