«Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)»–ի խմբագրումների տարբերություն

== Պատմություն==
 
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական [[զենիթային ինքնագնաց համալիր]]ը եղել է [[ԶՍՈւ-57-2]]-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:<ref name="Б 9">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=9}}{{ref-ru}}</ref>: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին [[ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ|ԽՍՀՄ նախարարների խորհրդի]] որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П [[Ենիսեյ (զենիթային ինքնագնաց համալիր)|ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ»]] հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ [[Սիբիր|սիբիրյան]] [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]] և [[Շիլկա (գետ)|Շիլկա]] գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով<ref name="Б 12" />: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր [[Մոտոհրաձգային զորքեր|մոտոհրաձգային]] ստորաբաժանումների [[Հակաօդային պաշտպանություն|հակաօդային պաշտպանության]] համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը<ref name="Б 9" />:
 
Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը<ref name="sh-16" />: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ<ref name="sh-16" />: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին<ref name="Б 12">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=12}}{{ref-ru}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
34 746

edits