«Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն==
 
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական [[զենիթային ինքնագնաց համալիր]]ը եղել է [[ԶՍՈւ-57-2]]-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:<ref name="Б 9">{{книга|автор=А. Широкорад.|заглавие=«Шилка» и другие отечественные зенитные самоходные установки|место=М.|издательство=Моделист-конструктор|год=1998|страницы=9}}{{ref-ru}}</ref>: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П [[Ենիսեյ (զենիթային ինքնագնաց համալիր)|ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ»]] հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ [[Սիբիր|սիբիրյան]] [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]] և [[Շիլկա (գետ)|Շիլկա]] գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով<ref name="Б 12" />: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր [[Մոտոհրաձգային զորքեր|մոտոհրաձգային]] ստորաբաժանումների [[Հակաօդային պաշտպանություն|հակաօդային պաշտպանության]] համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը<ref name="Б 9" />:
 
== Ծանոթագրություններ ==
34 753

edits