«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում։ Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և [[հիպնոս]]ի մեթոդները։ Չնայած նրան, որ Ֆրոյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոսի և ներշնչման օգտագործման առկայությունը [[հոգեթերապիա]]յում։ Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևտ։ [[1886 թվական]]ին Ֆրոյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ։ Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը՝ [[Աննա Ֆրոյդ]]ը, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը։ 80-ական թվականներին Ֆրոյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ։ Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895 թվականին տպագրված «Հիսթերիայի հետազոտություն» գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են։
 
Սակայն նրանց ընկերությունը հենց այդ գրքի թողարկմամբ էլ ավարտվեց։ Նրանք այլևս որպես ընկերներ չհանդիպեցին, և այդ մտերիմ ընկերության այդպիսի կտրուկ ավարտի պատճառները մինչև օրս էլ պարզ չեն։ Էռնեստ Ջոնսի կարծիքով նրանց մեջ տարաձայնությունները սկսեցին Ֆրոյդի կողմից սեքսուալության դերի ներմուծմամբ հիսթերիայի էտալոգիայի մեջ։ Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Բրեյերը փորձում էր ստանձնել երիտասարդ ՖրեյիՖրոյդի հոր դերը։ Ֆրոյդի պնդումները այն մասին, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ, պատճառ հանդիասցավ 1986 թվականին Վիեննայի բժշկական հասարակությունից նրան դուրս հանելու համար։ Այդ ժամանակ Ֆրոյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ «հոգեվերլուծություն տեսություն» անունը։
 
1896 և [[1900 թվական]]ների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրոյդի մենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա։ Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել [[երազ]]ների վերլուծությամբ։ Նա հոր մահից հետո՝ [[1886 թվական]]ին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն։ Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Երազների մեկնաբանությունը», որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա։ Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում։ Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկների ցուցակը։ [[1902 թվական]]ին ստեղծվում է «Հոգեբանական շրջապատ» հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրոյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները։ [[1908 թվական]]ին այս կազմակերպությունը վերանվանվեց «Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն»։ Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ։