«Դհարմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 64.
 
== Դհարման հինդուիզմում ==
[[Պատկեր:Om symbol.svg|thumb|150px| [[Հինդուիզմ]]]]
[[Հինդուիզմ]]ում դհարման կազմակերպչական սկզբունք է, որը կիրառվում է անհատ մարդկային էակի նկատմամբ՝ այլ մարդկանց և բնության, անշունչ առարկաների, տիեզերքի և դրա բոլոր հատվածների հետ փոխազդեցության մեջ<ref>Steven Rosen (2006), Essential Hinduism, Praeger, ISBN 0-275-99006-0, էջ 34-45</ref>: Այն վերաբերում է կարգին և սովորույթներին, որոնք կյանքը և տիեզերքը հնարավոր են դարձնում և ներառում է հասարակությանը կառավարող վարքագծերը, ծեսերը, կանոնները և էթիկան: Հինդուիստական դհարման ներառում է կրոնական պարտականությունները, բարոյական իրավունքները և յուրաքանչյուր անձի պարտականությունները, ինչպես նաև վարքագծերը, որոնք սոցիալական կարգը, ճիշտ վարքը և առաքինի վարքը հնարավոր են դարձնում<ref>Day 1982, էջ 42-44.</ref>: Դհարման այն է, ինչը բոլոր գոյություն ունեցող էակները պետք է ընդունեն և հարգեն՝ աշխարհում ներդաշնակության և կարգուկանոնի հասնելու համար: Այն ոչ գործողություն է, ոչ էլ արդյունք, այլ բնական օրենքներ, որոնք առաջնորդում են գործողությունը և ստեղծում արդյունքը՝ աշխարհում [[քաոս]]ից խուսափելու համար: Այն բնատուր հատկանիշ է, որը գոյություն ունեցողը դարձնում է այնպիսին, ինչպիսին կա: Այն անձի բնության և իրական կոչման հետապնդումն է՝ այդպիսով կատարելով իր դերը տիեզերական «բեմում»: [[Հինդուիզմ]]ում [[մեղր]] ստեղծելը մեղվի դհարման է, կաթ տալը՝ կովի դհարման, շողերը՝ արևի դհարման, հոսելը՝ գետի դհարման<ref>J. A. B. Van Buitenen, Dharma and Moksa, Philosophy East and West, Vol. 7, No. 1/2 (Apr. - Jul., 1957), էջ 33-40</ref>: Մարդասիրության տեսանկյունից դհարման ամբողջ կյանքի ծառայության և փոխկապակցվածության կարիքը, ազդեցությունն ու էությունն է<ref>Paul Hacker (1965), Dharma in Hinduism, Journal of Indian Philosophy, Volume 34, Issue 5, էջ 479–496 (English translated version by Donald R. Davis (2006))</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դհարմա» էջից