«Դհարմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
[[Պատկեր:AsokaKandahar.jpg|thumb|left|220px|Այս ժայռաբեկորային արձանագրությունը [[Աշոկա Մեծ|Աշոկայի]] կայսրությունից է, մ․թ․ա․ 258 թվական, գտնվել է [[Աֆղանստան]]ում։ Արձանագրությունը ներկայացնում է [[սանսկրիտ]]ի «դհարմա» բառը, որը համարժեք է հունական Եվսեբիոսին (Աստծուն համարժեք գործողություններ կատարել)։ Ըստ արձանագրության «դհարմա» հին [[Հնդկաստան]]ում նշանակում էր հոգևոր հասունություն, նվիրվածություն, բարեպաշտություն, պարտք և ակնածանք մարդկային համայնքի հանդեպ<ref>Paul Hacker (1965), Dharma in Hinduism, Journal of Indian Philosophy, Volume 34, Issue 5, pp 479–496 (English translated version by Donald R. Davis (2006))</ref>։]]
 
«Դհարմաշաստրայի պատմություն» հեղինակավոր գրքի համաձայն՝ [[Ռիգվեդա]]յի հիմներում դհարմա բառը կարելի է հանդիպել նվազագույնը 56 անգամ՝ որպես ածական կամ գոյական։ Որոշ հեղինակների համաձայն<ref>Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 423-448</ref> դհարմա բառն իր արմատները ստացել է վեդական [[հինդուիզմ]]ի առասպելներում։ Ըստ Ռիգվեդայի հիմների՝ [[Բրահման]]ը, որին կազմում են բոլոր աստվածները, քաոսից ստեղծեց տիեզերքը․ նրանք երկիրը, արևն ու աստղերը պահում էին (dhar-) առանձին, նրանք պահում են երկինքը (dhar-) հեռու երկրից և նրանք կայունացնում են (dhar-) շարժվող լեռներն ու տափաստանները<ref>Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 423-448</ref><ref>RgVeda 6.70.1, 8.41.10, 10.44.8, for secondary source see Karl Friedrich Geldner, Der Rigveda in Auswahl (2 vols.), Stuttgart; and Harvard Oriental Series, 33-36, Bd.1-3: 1951</ref>։ Աստվածները, հիմնականում [[Ինդրա]]ն, այնուհետև ներկայացնում ու պահում են կարգն անկարգությունից, ներդաշնակությունը քաոսից, կայունությունն անկայունությունից՝ Վեդայից ցիտված գործողություններ, որոնք ընկած են դհարմայի հիմքում։ Հետագայում դհարմա բառի նշանակությունն ընդլայնվում է՝ նշանակելով տիեզերական սկզբունք և հանդիպելով Վեդաների՝ աստվածներից անկախ հատվածներում։ Այն զարգանում է՝ դառնալով հայեցակարգ, որն ունի դինամիկ ֆունկցիոնալ դատողություն, օրինակ՝ Ատհարհավեդայում, որտեղ այն վեր է ածվում տիեզերական օրենքի, որն առարկայի միջոցով պատճառահետևանքային կապ է ապահովում։ Դհարման այս հնագույն տեքստերում ունի նաև ծիսական նշանակություն։ Ծիսականը կապված է տիեզերականի հետ, և «դհարմանին» հավասարեցվում է ծիսակատարական սկզբունքներին, որոնք աստվածներն օգտագործել են կարգն անկարգությունից, աշխարհը քաոսից[[քաոս]]ից անջատելու համար<ref> Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 430-431</ref>։
 
Դհարման և դրա հետ կապված բառերը գտնվել են [[հինդուիզմ]]ի հնագույն վեդայական գրականության մեջ, [[Ուպանիշադներ]]ում, Պուրանաներում, Դյուցազներգություններում. դհարմա բառը կենտրոնական դեր է խաղում նաև հետագայում ստեղծված հնդկական այլ կրոններում, օրինակ՝ [[բուդդայականություն]] և [[ջայնիզմ]]: Ըստ Բրերետոնի<ref>Joel Brereton (2004), Dharman in the RgVeda, Journal of Indian Philosophy, Vol. 32, էջ 449-489</ref>՝ [[Ռիգվեդա]]յում դհարման հանդիպում է 63 անգամ, բացի այդ հանդիպում են նաև դհարմայի հետ կապված այլ բառեր, օրինակ՝ դհարմակրտ, սատյադհարման, դհարմավանտ, դհարման, դհարիման: Հին [[պարսկերեն]]ում չկա դհարմայի համարժեք, ընդունվում է, որ այն գալիս է [[Պարսկաստան]]ից դուրս հնդ-արիական մշակույթից<ref>Joel Brereton (2004), Dharman in the RgVeda, Journal of Indian Philosophy, Vol. 32, էջ 449-489</ref>: Այնուամենայնիվ, դհարմայի գաղափարի հետ հատվող գաղափարների կարելի է հանդիպել նաև այլ հնագույն մշակույթներում՝ չինական Դաո, եգիպտական [[Մաատ]], շումերական Մե<ref>Steven Rosen (2006), Essential Hinduism, Praeger, ISBN 0-275-99006-0, էջ 34-45</ref>:
 
=== Եվսեբիոս և դհարմա ===
[[20-րդ դար]]ի կեսերին [[Աֆղանստան]]ում հայտնաբերվեց հնդիկ կայսր [[Աշոկա Մեծ|Աշոկայի]] մ.թ.ա. 258 թվականի արձանագրությունը: Ժայռաբեկորի վրա քանդակված այս արձանագրությունը պատկերում էր [[սանսկրիտ]]ով, [[արամեերեն]]ով և [[հունարեն]]ով տեքստեր: Ըստ Փոլ Հաքերի<ref>Paul Hacker (1965), Dharma in Hinduism, Journal of Indian Philosophy, Volume 34, Issue 5, էջ 479–496 (English translated version by Donald R. Davis (2006))</ref>՝ արձանագրության մեջ կարելի է տեսնել սանսկրիտերեն դհարմա բառի հունարեն վերարտադրությունը՝ Եվսեբիոս<ref>Paul Hacker (1965), Dharma in Hinduism, Journal of Indian Philosophy, Volume 34, Issue 5, էջ 479–496 (English translated version by Donald R. Davis (2006))</ref>: Հելլենիստական Հունաստանի փիլիսոփաները եվսեբիոսը բացատրում էին որպես բարդ, համապարփակ հասկացություն: Այն նշանակում է աստվածների մեծարում, ինչպես նաև հագևոր հասունություն, կյանքի նկատմամբ ակնածանքով լի վերաբերմունք և ներառում է ճիշտ վարքը ծնողների, քույր-եղբայրների, երեխաների նկատմամբ, ամուսինների միջև, ինչպես նաև՝ կենսաբանորեն չկապված անձանց միջև: Ըստ այս արձանագրության՝ դհարման [[Հնդկաստան]]ում դեռևս 2300 տարի առաջ կենտրոնական հասկացություն էր և նշանակում էր ոչ միայն կրոնական գաղափար, այլև իրավունքի, լավի, մարդկային հասարակության նկատմամբ որևէ մեկի պարտականության գաղափարներ<ref>Etienne Lamotte, Bibliotheque du Museon 43, Louvain, 1958, էջ 249</ref>:
 
=== Ռտա, մայա և դհարմա ===
[[Հինդուիզմ]]ի զարգացում ապրող գրականությունը դհարման կապում է երկու կարևոր հասկացությունների հետ՝ ռտա և մայա: [[Վեդաներ]]ում ռտան ճշմարտությունը և տիեզերական սկբունքն է, որը կարգավորում և համակարգում է տիեզերքի և դրանում գոյություն ունեցող ամենի գործողությունը<ref>Barbara Holdrege (2004), "Dharma" in: Mittal & Thursby (Editors) The Hindu World, New York: Routledge, ISBN 0-415-21527-7, էջ 213–248</ref><ref>Koller, J. M. (1972), Dharma: an expression of universal order. Philosophy East and West, 22(2), էջ 136-142</ref>: [[Ռիգվեդա]]յում և հետագա շրջանի գրականության մեջ մայան նշանակում է պատրանք, խարդախության, խաբեություն, կախարդական, որն ապակողմնորոշում է և առաջացնում անկարգություն<ref>[http://www.ibiblio.org/sripedia/ebooks/mw/0800/mw__0844.html Māyā] Monier-Williams Sanskrit English Dictionary, ISBN 978-8120603691</ref>՝ հանդիսանալով կարգը, կանխատեսելիությունը և ներդաշնակությունը սահմանող իրականության, օրենքների և կանոնների հակադարձը: Ըստ Փոլ Հորսչի՝ ռտան և դհարման զուգահեռ հասկացություններ են՝ առաջինը տիեզերական սկզբունքն է, երկրորդը՝ բարոյական սոցիալական ոլորտը: Մայան և դհարման ևս համանման են՝ առաջինն օրենքի և բարոյական կյանքի աղավաղումն է, երկրորդը՝ օրենքի և բարոյական կյանքի ամրապնդումը<ref>Koller, J. M. (1972), Dharma: an expression of universal order. Philosophy East and West, 22(2), էջ 136-142</ref><ref>Northrop, F. S. C. (1949), Naturalistic and cultural foundations for a more effective international law, Yale Law Journal, 59, էջ 1430-1441</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դհարմա» էջից