«Շեփոր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  3 տարի առաջ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Տեղեկաքարտ երաժշտական գործիք +Տեղեկաքարտ Երաժշտական գործիք))
[[Միջնադար]]ի և վերածննդի ժամանակաշրջանում մեծացավ հետաքրքրությունը շեփորի նկատմամբ։ [[Բարոկկո]] դարաշրջանում կոմպոզիտորները սկսեցին նվագախմբում ընդգրկել նաև շեփորը։ Ի հայտ եկան վիրտուոզ շեփորահարներ, «կլարինո» ոճին տիրապետող (դիատոնիկ հնչյունները շեփորը վերին ռեգիստրում՝ արտաշնչելու միջոցով)։ Բարոկկո դարաշրջանը արդարացիորեն կարելի է համարել «բնական շեփորի ոսկեդար»: [[Կլասիցիզմ]]ի և [[ռոմանտիզմ]]ի դարաշրջանում, երբ ամենատարածված երաժշտական միջոցը մեղեդայնությունն էր, բնական շեփորները չէին կարողանում արտահայտել մեղեդային գծերը, ուստի մղվեցին երկրորդ պլան և նվագախմբերում այլևս գրեթե դեր չէին կատարում։
 
Փականի մեխանիզմը, որը հայտնագործվեց [[1830]]-ական թվականներին, սկզբում իրեն այդքան էլ չէր արդարացնում, քանի որ հնարավորություն չէր տալիս ճշգրիտ արտահայտել բոլոր հնչյունները։ Այս ժամանակաշրջանում փողային նվագախմբի վերին ձայնը կատարում էր [[կլարնետ]]ը՝ շեփորի ազգակից գործիքը՝ ավելի նուրբ [[տեմբր]]ով և ավելի լայն տեխնիկական հնարավորություններով։ Կլարնետը նվագախմբի կազմում մնաց մինչև [[20-րդ դար]]ը, երբ գործիքի կառուցվածքը բարելավվեց, շեփորահարները սկսեցին կատարելագործել իրենց հմտությունները և արդեն կարողանում էին շեփորի միջոցով ավելի գեղեցիկ ձայն ստանալ։ Սա հնարավորություն տվեց շեփորին կլարնետը դուրս մղել դասական նվագախմբից և կրկին գրավել իր նախկին տեղը։ Մեր ժամանակներում կլարնետի համար գրված հատվածները, որպես կանոն, նվագախմբում կատարում է հենց շեփորը, սակայն երբեմն օգտագործվում է նաև օրիգինալ գործիքը։ Այժմ շեփորը երբեմն օգտագործվում է որպես աղմկոտ գործիք սիմֆոնիկ ու փողային նվագախմբերում, ինչպես նաև [[ջազ]]ում, ֆանկում[[ֆանկ]]ում և այլ ժանրերում։
 
== Բնական շեփոր ==
3618

edits