«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
 
Կովկասյան բանակի շտաբը մշակել էր Էրզրումի ճանապարհը փակող թուրքական Քյոփրյուքյոյի դիրքերի և Հասան-Ղալա բերդի գրավման օպերացիա:
Նախատեսված էր, որ Կովկասյան բանակի հյուսիսային աջ թևում (այսինքն՝ օսմանյան III բանակի ձախ թևում) գլխավոր արվածը հասցնելու են գեներալ [[Միխայլի Պրժևալսկի|Միխայլի Ալեքսեյի Պրժևալսկու]] [[II Թուրքեստանյան բանակային կորպուս]]ը և հեծելազորի գեներալ [[Պյոտր Կալիտին|Պյոտր Կալիտինի]] [[Կովկասյան I բանակային կորպուս]]ը: Նրանց հանձնարարվում էր հարձակվել Հայ-Դաղ և Կոջուխ լեռներով, ճեղքել թուրքական զորքերի պաշտպանության մի քանի գիծ և դուրս գալ Քյոփրիքյոյի դիրքերը զբաղեցնող թշնամու զորքերի թիկունքը:
[[Պատկեր:Н.Н. Юденич.jpg|մինի|450px|աջից|Հետևակի գեներալ Ն.Ն. Յուդենիչի լուսանկարը «Летопись войны» (Պատերազմի տարեգրություն) հանդեսում, 1916, № 78, էջ. 1243:]]
[[Պատկեր:Pyotr_P._Kalitin.jpeg|մինի|450px|աջից|Հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտին՝ [[Կովկասյան I բանակային կորպուս]]ի հրամանատարը Էրզրումի ճակատամարտի ժամանակ:]]
Տող 122.
Փետրվարի 13-ին ռուսական զորքերը հայտնվեցին Էրզրումի ամրացված շրջանի հյուսիսային թևի ամենաուժեղ ու վերջին բնագծի մոտ, որը ֆորտ Թաֆթան էր: Փետրվարի 14-ին Կովկասյան բանակի զորքերը, մասնավորապես՝ կուբանյան պլաստունները և II թուրքեստանյան կորպուսի հրաձիգները վերցրեցին ֆորտ Թաֆեթը ([[:tr:Fort Tafet]]): Դրանով իսկ ռուսական զորքերը ներթափանցեցին Էրզրումի երկու պաշտպանական օղակների ներսը:
 
Փաստորեն թուրքական ամրությունների համակարգի ամբողջ հյուսիսային թևի քարուքանդ լինելու հետևանքով Կովկասյան բանակի զորքերը մտան Էրզրումի պաշտպանության թիկունքը: Այնժամ Յուդենիչը հրամայեց գեներալ Պրժևալսկու բանակային կորպուսին՝ փոխել հարված ուղղությունը և շարժվել ոչ թե դեպի Էրզրում, այլ, թեքվելով դեպի արևմուտք՝ դեպի Հաշ-Կալա, գրավել III օսմանյան բանակի հաղորդակցության ուղիները: Ճեղքման մեջ մտցվեց հեծելազորը: Մասնավորապես Սիբիրյան բրիգադը և V կազակական դիվիզիայի [[զորագունդ|զորագնդերը]]: Միաժամանակ՝ գեներալ Կալիտինի [[Կովկասյան I բանակային կորպուս|Կովկասյան I բանակային կորպուսը]] վերսկսեց գրոհները ճակատից, և թուրքերը սասանվեցին՝ Կովկասյան բանակը մտնում էր նրանց խորը թիկունքը, սպառնալով կտրել նահանջի ուղիները: Դեռ պաշտպանվող ֆորտերը վերացվեցին ծուղակների: Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել այդ ֆորտերը՝ Ուզուն-Ահմեդ, Կաբուրգա, Օրթայունով, Սիվշիկ:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
 
Երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը կարողացան հասնել Էրզրումի դաշտի վրա գերիշխող բարձունքներին: III Օսմանյան բանակի հրամանատարության համար ակնհայտ էր դառնում, որ քաղաքը կորսված է: Թուրքական զորամասերն ու ստորաբաժանումները սկսեցին նահանջել ռազմաճակատի ամրացված գոտիներից դեպի քաղաք, իսկ ապա սկսեցին տարհանվել նաև բուն քաղաքից: